ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններն անցնում են կորոնավիրուսի պատճառով մտցված սանիտարական սահմանփակումների աստիճանաբար չեղարկմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հիմնվելով ամենավերջին տվյալների վրա, մեր փորձագետների թիմը համաձայն է մեր պատերազմի հաջորդ ճակատը բացելու հետ»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքերով, կառավարությունն աստիճանաբար կհանի սանիտարական սահմանափակումները։ Թրամփը նաև հավելել է, որ դաշնային կառավարությունը նահանգապետներին խորհուրդներ է տվել սանիտարական սահմանափակումներն աստիճանաբար վերացնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա տեղական իշխանություններին փուլային և մտածված քայլեր ձեռնարկել։









































