Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի ինժեներները մշակել են մի սարք, որը հետևում է քնած մարդու վիճակին և նրան տալիս երազների թեմա: Բավական է, որ մարդը սենսորներով հատուկ ձեռնոց հագնի՝ գրում է The Next Web-ը:
Խելացի ձեռնոցը վերահսկում է նրա «տիրոջ» սրտի բաբախյունը: Հենց որ համակարգը հասկանա, որ մարդը հիպնագոգիկ վիճակում է (արթնության և քնի միջև), նա ազդանշան է ուղարկում մոդուլ, որն իր մեջ ներառում է ձայնագրված ձայնային ազդանշան:
Օրինակ, եթե այդ պահին քնած մարդը լսում է «վագր» բառը, ապա հենց այդ գիշատիչին էլ տեսնում է երազում:
«Երազների հետ փոխազդեցության հարթակը» արդեն փորձարկվել է կամավորների վրա: Բոլորն էլ երազում տեսնում էին այն, ինչ հնչում էր հիպնագոգիայի ժամանակ:
Այժմ մշակողները աշխատում են այնպիսի համակարգի վրա, որը «ցույց կտա» երազներ բույրերի միջոցով:










































