Բելգիայի ազգային անվտանգության խորհուրդը մինչև մայիսի 3-ը երկու շաբաթով երկարացրել է կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումը:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական պրավդան»՝ վկայակոչելով Euractiv-ին:
Այս շաբաթավերջին նորից կբացվեն շինարարական խանութներն ու պարտեզի կենտրոնները, նրանք կաշխատեն՝ հաշվի առնելով առաջարկությունները՝ սահմանափակելու գնորդների թիվը և պահպանելու սոցիալական հեռավորությունը:
Վարչապետ Սոֆի Վիլմսը նախազգուշացրել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:
Նույնիսկ եթե վիրուսի տարածումը դանդաղում է, այս ճգնաժամը դեռ չի ավարտվել: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը: Այդ իսկ պատճառով Անվտանգության խորհուրդը մի շարք որոշումներ է կայացրել», – ասել է նա:
Վիլմսը հաստատել է, որ հիվանդանոցում ընդունվողների թիվը ժամանակի ընթացքում նվազում է, մինչդեռ ինտենսիվ թերապիայի և մահերի թիվը մեծ է:
«Իրավիճակը ծերանոցներում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», – հավելել է նա:









































