Անգլիական «Չելսի»-ն և կատալոնական «Բարսելոնա»-ն կարող են ֆուտբոլիստներ փոխանակել:
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Բարսելոնա»-ն իր կազմում ուզում է տեսել Նգոլո Կանտեին և նրա տրանսֆերին կարող է կցել Ֆիլիպե Կոուտինյոյին, որը կարող է տեղափոխվել «Չելսի»: Կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրներից ելնելով երկու ակումբների համար էլ ընդունելի կլինի ֆուտբոլիստներին փոխանակելը:
Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից «Բարսելոնա» էր տեղափոխվել այն ժամանակ ակումբի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց: