Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Շոուն վերջացնենք. գավառական մոտեցում է՝ գնանք Մոսկվային խնդրենք՝ Հայաստանում հեղաշրջում կազմակերպի. Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակն իր հարցազրույցում նշել է, թե Քոչարյանի գործը հայ-ռուսական հարաբերություններում հսկայական նշանակություն ունի, և որ եթե առայժմ երկկողմ հարաբերությունները չեն վատացել, դա չի նշանակում, որ առաջիկայում էլ չեն վատանա, քանի որ, ըստ նրա՝ Ռուսաստանի համբերությունն էլ չափուսահման ունի։ Արդյոք այս գործը ունի՞ այն նշանակությունը, որը փորձ է արվում ներկայացնել։

– Կարելի է հասկանալ Սողոմոնյան Վիկտորին, իրենց գծին համահունչ քարոզչություն են իրականացնում։ Սա մտնում է ընդհանուր պաշտպանական կոնցեպտի մեջ, բայց հայ-ռուսական հարաբերություններում որևէ փոփոխություն չկա։ Ռուսաստանի և առհասարակ աշխարհի ջանքերն այսօր այլ խնդիրների հարցերի լուծմանն են ուղղված։ Պարզ է, որ Քոչարյանի քարոզչական թիմը իր ընդհանուր մարտավարության մեջ տարբեր հարցեր պետք է շոշափի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն, գազի գին, բայց այդ ամեն ինչը այլ պատմություն է ու իրականության հետ առնչություն չունի։ Բնական է, որ իրենք ցանկացած նյուանս պետք է փորձեն օգտագործել, իսկ դրա պատասխանը Ռուսաստանի իշխանությունները՝ տարբեր մակարդակներով, հազար անգամ տվել են։ Եվ ես նկատի չունեմ մամուլի նշած մերձիշխանական փորձագետներին, նրանք առանձին ուղղություն են սպասարկում։ Եթե նման խնդիր լիներ՝ բացեիբաց կասվեր, ցույց կտային, կերևար։ Հիմա նրանք փորձում են գտնել այդ ցավոտ կետերը և այդ կետերի ուղղությամբ իրենց քարոզչությունն են անցկացնում։

– Հիշատակեցիք գազի գնի հարցը։ Ինչո՞վ կպայմանավորեք համաշխարհային ճգնաժամի այս պայմաններում Ռուսաստանի նման ցանկությունը՝ Հայաստանի սպառողի համար բարձրացնել գազի գինը։ Սա ունի՞ քաղաքական ենթատեքստ։

Հարցին ընդհանուր նայենք։ Գազի գնի մասին պայմանավորվածությունները, բանակցությունները տեղի էին ունենում ֆորմալ ու ոչ ֆորմալ ձևաչափերում, մասնակցում էին ՀՀ կառավարության անդամները։ Հայաստանին զգուշացվել էր, որ գազի գինը բարձրացվելու է, խոսքը մանրածախ գնի մասին էր։ Չի բացառվում, որ նավթի գնի, էներգակիրների վայրիվերումները չեն բացառվում, որ հունիսից ու հուլիսից հետո նորից կվերանայվի՝ կա՛մ կսառեցվի, կա՛մ որոշ զեղչեր կլինեն։ Կրկնում եմ՝ անցած տարվա նոյեմբեր ամսին սա կար, հայկական կողմին առաջարկվել էր տարբեր փաթեթներ բերել, տարբեր մեխանիզմներ մշակել գնի դե ֆակտո իջեցման համար։ Բայց ինչպես ասում են՝ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում էին՝ համաձայնության չարժանացան, այսինքն՝ կողմերը չեկան ընդհանուր համաձայնության։ Տեղյակ եմ հայկական կողմի առաջարկներից, բանակցությունները վարում էր ՀՀ փոխվարչապետը և ներկայացվածը այն չէր, որը հիմք կտար մեղմելու։ Այստեղ կա մի սկզբունքային հարց։ Հայաստանում գոյություն ունի տարիֆների կարգավորման պետական հանձնաժողով, «Հայռուսգազարդը» գործում է Հայաստանի տարածքում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ձեռնարկությունն է, բայց իր գործունեությունը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ։ Ռուսական կողմին մի քիչ անհասկանալի է՝ դուք նոյեմբերից գիտեիք, որ գազի մանրածախ գինն ավելանալու է, հիմա «Հայռուսգազարդ», հայկական տարիֆների կարգավորող հանձնաժողով, էներգետիկայի հարցով զբաղվող հանձնաժողովներ, նախարարություններ, որտեղ շատ լավ ու արհեստավարժ մասնագետներ կան, այս ընթացքում չէ՞ր կարելի ստեղծել այն մեխանիզմները, որ նման հարց չառաջանար։ Պե՞տք էր սարքել սա պրոբլեմ ու քարոզչական տիրույթում ներկայացնել։ Հիմա արդեն ապրիլի վերջն է, բայց հարցը կար նոյեմբերի վերջից։ Պետական մարմինները աշխատում են, չինովնիկները աշխատավարձ են ստանում, կարգավորող գործիքակազմն իրենց ձեռքում է, թող ստեղծեին մի մոդել։ Նման իրավիճակներում հաղթում են այն պետությունները, որոնք սկսում են բալանսավորել ազգային պետականության իրենց մոդելները ընդհանուրի հետ։ Հայաստանի համար էներգակիրների հարցը շատ սուր է, ու այդ մոդելը պետք է ստեղծվեր։ Բոլոր երկրները դրա վրա աշխատում են, շատերի մոտ՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, նման մոդել ստեղծվել է։ Ամեն անգամ չպետք է ասենք, որ ռուսական պետական մոնոպոլիան մեզ ուզում է վնաս տալ քաղաքական նկատառումներով, մենք էլ դժբախտ ենք, մեր ժողովուրդը հիմա կսառի։ Նավթի գներին զուգահեռ, գազի գնի վայրիվերումներ են լինելու՝ վերև, ներքև, այս իրավիճակում պե՞տք է հասկանանք, որ նման մոդել պետք է ստեղծվի, որ կախվածություն չլինի։ Մենք կես տարի առաջ գիտեինք, ուրեմն կես տարվա մեջ չկարողացան այնպիսի մոդել ստեղծեին, որ այդ հարցը լուծեին ու անիմաստ փոխհրաձգությունների չվերածենք, գնանք Լուկաշենկոյի հետ խոսենք։ Բոլորի հետ էլ կարող ենք խոսել՝ այստեղ հարց չկա։

– Ի դեպ, ասում են՝ հենց Լուկաշենկոյի հետ խոսելը վատ ազդեցություն ունեցավ։

– Չկա նման բան, ոչ մի վատ ազդեցություն էլ չեղավ։ Դա նույնպես քարոզչական ու զուտ խոսակցական թեմա է։ Հարյուր անգամ էլ կարելի է խոսել։

– Քոչարյանի թիմի կարծիքով էլ՝ եթե նրա խափանման միջոցը փոխվեր, Ռուսաստանն այլ վերաբերմունք կունենար։

– Սա շատ պրիմիտիվ մոտեցում է։ Պաշտպանական թիմը պետք է նման հարցերն օգտագործի, մանկապարտեզի երեխաներին էլ է հայտնի։ Պաշտպանական թիմը գտնում է այն կետերը, որից կարելի է բռնվել ու այս հարցերը բարձրացնել։ Ով էլ լիներ՝ կաներ, մարդիկ իրենց աշխատանքն են տանում։ Հայաստանում կան վառ ընդգծված արևմտամետներ, չնայած նրանք արևմտամետներ էլ չեն՝ վառ ընդգծված հակառուսականներ, հակառուսասերներ, նրանք էլ, ինչ ասես՝ ասում են։ Ռուսական քարոզչամեքենան նրանց հետ չի գնում առճակատման, դա էլ է ընդունվում։ Հայաստանում կա շատ մեծ բանակ, որոնք հենց իշխանության գերակշռող գաղափարախոսություն ունեն ու հենց իմ նշած կոնտեքստով են առաջնորդվում։ Ասել, որ դրա համար Ռուսաստանը Հայաստանին կպատժի՝ զուտ խոսակցություններ են։ Շոուից վերանանք, գանք պետականամետ մտածողության։

Դեռ պարզ չէ, թե սահմանները որքան էն փակ լինելու, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ ալիքը։ Եվ այն երկրները, որոնք իմունային դիմակայության ներքին մոդելը չունեն՝ կգնան կոլապսի։ Սա վերաբերում է ոչ թե կազմակերպություններին, ընկերություններին, այլ հենց պետությունները կարող են կանգնել նույնիսկ վերացման խնդրի առաջ։ Ներքին մոբիլիզացիա է անհրաժեշտ։

Մենք խոսեցինք Քոչարյանի պաշտպանական թիմի մարտավարության մասին, բայց նա միակը չէ, Հայաստանում տարբեր ուժեր են ռուսական քաղաքական վերնախավի համակրանքը ստանալու համար մրցապայքարի մեջ մտել։ Վանեցյանը՝ կադիրովական թևի հետ, Մարուքյանը ռևերանսներ է անում։ Արդյոք Ռուսաստանին ՀՀ իշխանություններից բացի, այլ գործընկերնե՞ր են պետք։

Մոսկվային սկզբունքորեն նման գործընկերներ պետք չեն․ Մոսկվան ունի իր «ընտրազանգվածը» Հայաստանում, նրանք աշխատում են Ռուսաստանում, ռուսական կապիտալի հետ գործ ունեն։ Եվ դա շատ մեծ մաս է կազմում, բացարձակ մեծամասնությունը ունի այդ համակրանքը, դրա մասին Հայաստանում էլ գիտեն։ Ձեր նշած ուժերը սխալ ճանապարհով են գնում, մտածում են՝ դիմել ՌԴ առաջին դեմքին մոտ կանգնած մարդկանց, որ իրենք այդ հրահանգը տան, որ իմ նշած զանգվածը մոբիլիզացնեն ու գան իշխանության։ Չեմ ուզում ասել՝ ծիծաղելի է, բայց չի աշխատում՝ միլիոն անգամ փորձարկվեց։ Ասում են՝ Ռուսաստանը դամոկլյան սուր է կախում իշխանությունների գլխին, հեսա մեզ կբերի իշխանության, բայց չկա նման բան։ Գուցե այդ մեթոդոլոգիայով այլ երկրների հետ աշխատում է, բայց այստեղ չկա նման բան։ Եթե լինի՝ ՌԴ իշխանությունները իրենց դիրքորոշումը կհայտնեն, դժգոհություն կհայտնեն ՀՀ իշխանություններին, բայց նույնիսկ այդ իրավիճակում Հայաստանում հեղաշրջումներ չեն կազմակերպի։ Գալիս են, դիմում են, Ռուսաստանն էլ ասում է՝ ձեր երկիրն է, այդ երկրի քաղաքացի եք, գնացեք, ինչ ուզում եք, արեք։ Հիմա Պողոսյան Պողոսը վեր է կենում ասում՝ կեցցե՛ Ռուսաստանը, պետք է Ռուսաստանի կազմի մեջ մտնենք, իսկ Ռուսաստանում ընդամենը քմծիծաղ են տալիս, ասում ՝ մեզնից ի՞նչ եք ուզում։ Վերջում կգաք, ծրագիր կդնեք սեղանին, Ռուսաստանում էլ իրենց շահերից ելնելով՝ կորոշեն, թե որ հարցերում աջակցեն։ Հին մտածելակերպն այլևս չի աշխատում։

– Այսինքն՝ «գնանք ՀՀ իշխանությունների վրա դրսից տղա» բերենք, շանտաժի ենթարկենք, մոտեցումը աշխատող չէ։

Դա միայն քարոզչություն է Հայաստանի ներքին օգտագործման համար։ Գալիս նկարվում են, ներկայացնում՝ Կրեմլի միջանցքում սա եղավ, նա եղավ, բայց դա ծիծաղելի է։ Դա փոխված, մեռած էտապ է, աշխատանքները ուրիշ ձևով են կատարվում, կան այլ առաջնահերթություններ և, առհասարակ, բոլորովին այլ մեթոդոլոգիա է կիրառվում։ Կարող է ինչ-որ մարդկանց հոգեբանության վրա ազդեցություն թողնի, բայց դա արդեն այդ մարդկանց խնդիրն է, Ռուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի։ Ձեր ասած թեման շատ շուտ փակվել է։ Ռուսաստանը նման մարդկանց հետ չի խոսում։ Ռուսաստանում տպավորություն կա, որ ինչ-որ մեկը շատ սուպեր տղա է, Պուտինի մոտիկը, բայց այդ մտածելակերպը հիմարություն է։ Դա շուտվանից փակված է ՀՀ իշխանությունների կողմից, խնդիրներն ու դրանց լուծումները բոլորովին այլ հարթության վրա են։ Իրենք մինչև հիմա մերձկրեմլյան, մերձպուտինյան արտահայտություններով են առաջնորդվում։ Բայց իրենց գնացքը շուտվանից գնացել է, բթամիտ քարոզչություն է, ինչ-որ տեղ նաև գավառական, նորից եմ ասում՝ ՀՀ ներքին օգտագործման համար։ Նույն ձև էլ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի հաշտեցման կոչն են շահարկում՝ իբրև թե մղում է դեպի Ռուսաստան։ Դա էլ է հիմարություն ու դա էլ է ներքին քարոզչության մաս կազմում։ Մարդն ասում է՝ այս ծանր իրավիճակում հասկանանք առաջնահերթությունները, ներքին համախմբում անենք իշխանությունների շուրջը, հասկանանք՝ մեր գլխին ինչ է գալիս, ստեղծենք ազգային մոդելը, որը կարող է ռեալ դիմագրավել, հասարակության տարանջատումը չխորացնենք ու կոնֆլիկտային իրավիճակ չստեղծենք։ Իհարկե, հասարակության մեջ խնդիրը խորացած չէ, բայց ԶԼՄ-ներում այն առկա է։ Համախմբում, ընդհանուր համերաշխություն, բայց չի նշանակում, եթե մարդը հանցագործ է՝ նրան պետք է ներել։ Ծանր վիճակի վերջը չի երևում, պարզ է միայն, որ համաշխարհային գերուժերը, ինչի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, մեր նման կանգնած են մարտահրավերների առաջ։ Ու այս ընդհանուր իրավիճակի մեջ պատվով դուրս կգան այն երկրները, որոնք կունենան ներքին համախմբվածություն, կոնֆլիկտային իրավիճակները որոշ առումով կլուծեն։ Այսօրվա դրությամբ, այս ծանր, անհասկանալի իրավիճակում մի հատ էլ ներքին լարվածություն ստեղծել քարոզչական տիրույթում՝ լուրջ և խելամիտ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում