ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում նշված է.
«Քանի որ ջահերով երթն այս տարի հնարավոր չէ կազմակերպել ավանդական ձևաչափով և ապրիլի 24-ին հնարավոր չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մեծ թվով մարդկանց այցելությունը՝ մենք կոչ ենք անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և մեր պահանջատիրության»։
Նշվում է, որ այս օրերին իրենց կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնեն առաջիկայում։
https://www.facebook.com/arfhemofficial/posts/2656675531272426










































