Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Արդյոք ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չե՞ն խոչընդոտի, որպեսզի դուք բացահայտեք կատարված չարաշահումները: Եթե դուք ընդունել-հանձնելու պրոցեսում չարաշահում գտնեք, բարձրաձայնելո՞ւ եք այդ մասին, թե՞ ելնելով սոլիդարությունից փորձելու եք կոծկել»,- ԿԲ նախագահի թեկնածուին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Չեմ ուզում պաթետիկ թվալ, բայց մեր սոլիդարության միակ կետը մեր հասարակությանը ծառայելն է»,- պատասխանեց Մարտին Գալստյանը:
Պատգամավորի հաջորդ հարցն առնչվում էր կրիպտոարժույթին. «Նախկինում ԿԲ-ն կրիպտոարժույթին վերաբերվում էր որպես ժանտախտի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































