Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադարձավ արտերկրում մահացած անձանց տեղափոխման խնդրին. «Մարդիկ ասում են` մենք չենք կարողանում իմանալ` տեղափոխված անձը մեր հարազա՞տն է, թե՞ ոչ: Ի՞նչ հնարավորություն կա իմանալու` մահացածն այդ մարդկանց հարազա՞տն է, թե՞ ոչ: Մի քանի ամիս առաջ դեպք է եղել, որ այլազգու դիակ են ուղարկել, ռուսի. հա, 100 տոկոս բան եմ ասում: Մենք էն ազգը չենք էլի, որ անհայտ մարդ բերենք թաղենք, մի տեսակ չի ստացվի»:
Ի պատասխան առողջապահության նախարարն ասաց, որ թույլ չեն տալիս բացումը` բացառելու համար այդ միջոցառման բոլոր մասնակիցների վարակումը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































