Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձավ գազի գնին. «Իմ կարծիքով` «Գազպրոմ Արմենիայի» հայտը պետք է մերժվի»:
Նրա խոսքով` 40 մլրդ-ից ավելի մնացել է «Գազպրոմին»:
Ի պատասխան` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ինքը ստացել է «Գազպրոմի» պատասխանը, որում ասվում է, որ իրենք հարցը պահում են իրենց ուշադրության ներքո. «Ես կարծում եմ, որ ինչ-որ պահի հարցը կդառնա միջկառավարական հանձնաժողովի օրակարգի հարց»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































