Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամերիկացիներին հորդորել է հաշվի չառնել COVID-19 համաճարակի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և ուշադրություն դարձնել առողջապահության ոլորտի փորձագետների տեսակետներին, ասվում է Փելոսիի կայքում:
«Ճշմարտությունն այն է, որ այսուհետ ամերիկացիները պետք է անտեսեն ստերը և սկսեն լսել գիտնականներին և այլ հարգված մասնագետներին, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց սիրելիներին», – ասել է նա:
Ըստ Փելոսիի, Թրամփին դեռեւս հունվարին նախազգուշացրել էին կորոնավիրուսների տարածման վտանգի մասին, բայց նա համապատասխան միջոցներ չի ձեռնարկել:
«Նախագահը շարունակում է շփոթեցնել՝ ասելով, որ մենք ունենք ավելի շատ թեստավորումներ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Ճշմարտությունն այն է, որ ամերիկացիների միայն 1%-ն է թեստավորվել», – ավելացրել է նա:









































