Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքների փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինչո՞ւ չի ուզում ընդդիմությունը, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Խոսելով փոփոխությունների մասին` նախարարը նշեց, որ ընդունել են ընդդիմության առաջարկը, և շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































