Saturday, 27 06 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը

Սամվել Բաբայանի խորհրդավոր ակնարկը 1999-ի մասին

1999 թվականին Արցախի իշխանությունն իր իրավունքը վաճառել է Հայաստանի իշխանությանը, հայտարարել է Արցախի խորհրդարանի ընտրությանը երկրորդ ցուցանիշ արձանագրած ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նա ասել է, թե եղել է պարզ առքուվաճառք, իսկ ինքը չէր կարող կանխել, քանի որ ձերբակալված էր, և ձերբակալել էին հենց դրա համար: Բաբայանը այդ հայտարարությունն արել է ապրիլի 14-ին Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլին քվեարկության ժամանակ: Ինքնին քվեարկությանը Բաբայանի մասնակցությունը քաղաքական առումով հատկանշական էր, նկատի ունենալով այն, որ առաջին փուլում նրա սատարումն ունեցող թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը, ընտրողներին կոչ էր արել կորոնավիրուսի վտանգի առնչությամբ չմասնակցել քվեարկությանը: Բաբայանը փաստորեն մասնակցել է ու դրանով ցույց տվել Մայիլյանի հետ իր տարաձայնությունը: Կամ՝ Բաբայանը պարզապես լուծել է իր խնդիրը՝ անցել է խորհրդարան իր ուժով և հետո ձեռքերը լվացել Մասիս Մայիլյանի խնդիրներից: Մասնավորապես, այստեղ դիտարկման արժանին այն է, որ երկրորդ փուլից հետո մամուլում եղավ խոսակցություն Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի պայմանավորվածության մասին, ու թեև դա հերքվեց, Բաբայանի քվեարկությունը երկրորդ փուլում փաստացի այդ պայմանավորվածության որոշակի վկայություն է: Ինչի շուրջ է պայմանավորվածությունը, բավականին բարդ է ասել, սակայն հատկանշական է նաև Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, որ պետք չէ շտապել խորհրդարանի մեծամասնության հարցում:

 

https://www.youtube.com/watch?v=SL0P8kKM9CA&feature=emb_title

Հայտնի է, որ խորհրդարան է անցել հինգ ուժ՝ փաստացի արդեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Սամվել Բաբայանի կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի կուսակցությունը, Աշոտ Ղուլյանի կուսակցությունը և ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն, ԱԺԿ-ն և Արայիկ Հարությունյանի կուսակցությունը ներկայիս խորհրդարանի մեծամասնությունն են: Սամվել Բաբայանը ասում է, որ պետք չէ շտապել, քանի որ, «Ազատ Հայրենիք»-ից բացի, մնացյալ բոլոր ուժերը միասին ունեն 17 մանդատ, իսկ դա խորհրդարանի մեծամասնությունն է: Այդպիսի կոալիցիայի պարագայում, իհարկե, նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում կմնա առանց մեծամասնության: Բայց հարցը գուցե ավելի լայն է, որովհետև խորհրդարանի պատկերը գործնականում շատ հետաքրքիր է՝ այն արտացոլում է անցնող քառորդ դարում արցախյան քաղաքական իշխող պալիտրայի հիմնական ուժերի հավաքածու:

Հետևաբար, մեծ հաշվով, խորհրդարանում է Արցախում երկու տասնամյակից ավելի կառավարած մեծամասնությունը, և այստեղ հարցն այն է, թե ինչպիսի հարաբերակցությամբ կբաշխվեն դերերը այս անգամ: Այսինքն՝ կլինի՞ ներկայիս կամ ժամկետը արդեն ավարտող մեծամասնություն-կոալիցիայի վերստեղծում, թե՞ կլինի մոտավորապես այնպիսի կոալիցիա, որպիսին նկարագրում է Սամվել Բաբայանը: Այստեղ հատկանշական է այն, որ Արցախի Սահմանադրությունը նախատեսում է գերնախագահական կառավարում՝ Ապրիլյան քառօրյայից հետո արված փոփոխության համաձայն: Իսկ գերնախագահական կառավարման պարագայում գուցե հնարավոր է դիտարկել այսպես ասած՝ «ընդդիմադիր» կոալիցիոն մեծամասնությամբ խորհրդարան: Առավել ևս, որ այդ մեծամասնության կոալիցիոն բնույթը այն կդարձնի բավականին կառավարելի: Բավական կլինի մեկ ուժի հեռացում, և փաստորեն մեծամասնությունը կփլուզվի: Արդյոք եղե՞լ է Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի պայմանավորվածություն, որ խորհրդարանում «Ազատ Հայրենիքը» կմնա երկրորդը՝ նախագահի ընտրությանը առաջինը լինելու հարցում լիակատար աջակցության դիմաց: Թե՞ ներքաղաքական համաձայնությունն Արցախում ունի ավելի լայն բնույթ և ներառում է հենց այն երկու տասնամյակի համակարգը, որ գործնականում կառավարել է Արցախում 1994-ի հրադադարից հետո: Այդ իմաստով հատկանշական է, որ Սամվել Բաբայանը հիշեցում է 1999-ին վաճառված իրավունքի մասին: Արդյոք նա այդպիսով ակնարկում է ներքին համակարգային համաձայնություններում իր երաշխիքների՞ մասին, որպեսզի չարվի նախագահի ընտրությունից հետո իրեն «գցելու» փորձ: 1999-ը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար ճակատագրական ճամփաբաժան էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում