Կառավարությունը մտածում է առավել խոցելի խավերի մասին, և առողջապահական տեսանկյունից, և սոցիալ-տնտեսական, և իր գործիքակազմով առաջին հերթին հասցեավորում է առավել խոցվածներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
«Մենք ընդհանրապես գյուղերին աջակցության մասով միայն հիմնականում գյուղատնտեսական գործիքներն ենք կիրառել, բայց գյուղերում սոցիալական աջակցության հարցեր կան և այդ 220 հազար ընտանիքների մասին որ խոսվում է, հիմնականում գյուղերում բնակվող ընտանիքներն են: Այդ մարդիկ կան, և ցավոք սրտի նրանքէ ամենախոցելի հատվածն են, որոնք քիչ են ծախսում գազ ու էլեկտրաէներգիա և բնակվում են հիմնականում գյուղերում»,-ասաց նա:
Հաջորդ հարցը, ըստ պատգամավորի, այն է, որ եթե ամբողջության մեջ նայենք կառավարության գործիքները և հաշվի առնենք, որ այս շաբաթ նոր գործիքներ կլինեն, հաջորդ շաբաթ նոր գործիքներ կլինեն, ավելի խոցելի խմբերից կառավարությունն աստիճանաբար անցում կկատարի այլ խմբերի ևս, որոնք նույնպես խոցվել են»:










































