Քիմ Քարդաշյանը որոշել է դատի տալ Old Navy ընկերությանը իր գովազդային հոլովակում իրեն կրկնօրինակող մոդել օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է E!Online-ը: Դերասանուհին կարծում է, որ շորեր արտադրող ընկերությունը հատուկ է հրավիրել Մելիսա Մոլինարոյին, որն արտաքնապես նման է Քարդաշյանին, որպեսզի ընկերության արտադրանքն ասոցացվի Քարդաշյանի հետ:
Դերասանուհին ընկերությունից պահանջում է 15-20 միլիոն դոլար՝ հեղինակային իրավունքները խախտելու համար: Գովազդային հոլովակն արդեն դիտել է 1.7 միլիոն մարդ: The Daily Mail-ը գրել է, որ Մոլինարոն հատուկ նույն սանրվածքն ու դիմահարդարումն ունի, ինչ Քարդաշյանը, ինչը շատ է առաջինին նմանեցնում հայազգի դերասանուհուն:










































