Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Ով է հակաճգնաժամային փաթեթների «կնքահայրը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ծանր հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը միջոցառումների մի քանի փաթեթ է մշակել, որոնց շնորհիվ փորձում է մեղմել տնտեսվարողներին ու բնակչությանը հասցվող վնասները։ Սակայն ընդունված փաթեթներն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ պարզ ու միանշանակ չէ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ ծրագրերի կնքահայրն առաջին հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որը փորձում է ամեն գնով աջակցել բանկային համակարգին այս ոլորտում ամեն կերպ գումարներ ներարկելու միջոցով: Ըստ այդմ, Գրիգորյանի ջանքերն ամբողջովին ուղղված են վարկային փաթեթներով տնտեսության անկումը կանխելուն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս քայլերն ու մշակած մարտավարական հնարքներն այդքան էլ դուր չեն եկել կառավարության տնտեսական բլոկի այլ ներկայացուցիչներին։ Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, այս առիթով Նիկոլ Փաշինյանի մոտ իր դժգոհությունն է հայտնել նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հորդորելով որոշակի վերանայումներ անել տնտեսական կոլապսից խուսափելու համար։

Ի դեպ, հավելենք, որ մասնագետների բնորոշմամբ, այդ փաթեթներից տնտեսվարողները չեն կարողանում լիարժեք օգտվել, քանի որ քչերն են համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին։

Թերթին տեղեկություններ են հասել նաև, որ կան ոլորտի որոշ պրոֆեսիոնալներ, ովքեր տեղյակ են համաշխարհային փորձից, գործիքակազմից և փորձում են օգնել կառավարությանը, աջակցել:

Սակայն, չնայած հայտարարություններին, թե իշխանությունները պատրաստ են լսել բոլոր կարծիքները, կառավարությունը, կարծես թե, այդքան էլ հակված չէ քննարկումների մեջ մտնել, որոնք կարող են հավելյալ քայլերի պատճառ դառնալ։

Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործում հատկապես ակտիվ են նախկին իշխանությունների տնտեսական «գիգանտները». թերթի աղբյուրը փաստում է, որ կառավարությունում նրանց հանդեպ լուրջ վերապահումներ կան։

Գործող կառավարության առանցքային դեմքերից մեկն էլ, ըստ մեր աղբյուրի, օրերս ԱԺ-ում մի նեղ քննարկման ժամանակ վրդովվել է՝ ասելով. «Ախր, ո՞նց կարան նախկինները մեզ ճիշտ խորհուրդներ տալ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում