Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:
«Առաջարկում եմ ձևավորել հանրային բժշկական խորհուրդ` սահմանափակ թվաքանակով»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` հավելելով, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ:
Նա նորից անդրադարձավ դիահերձման անհրաժեշտությանը:
Սասուն Միքայելյանն առաջարկեց նաև, որ պետությունն իր վրա վերցնի վարուցանքի աշխատանքը. «Մենք մեր ալյուրը կարողացել ենք ապահովել: Աստված մի արասցե, սա կարա երկար ձգվի, կամ սրանից պրծնենք` ուրիշ բանի առաջ կանգնենք: Մենք պիտի մեր գլխի ճարը տենանք` ձմեռն անցկացնելու համար: Ուրիշ պետությունները մեզ չեն կարող օգնել»,- նշեց Սասուն Միքայելյանը և հավելեց, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մարդիկ կարտոֆիլով են կարողացել ապրել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































