Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի` խոսքի ազատության սահմանափակումները վերացնելուն առնչող հարցի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ըստ մեր հարցումների` պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա մեծ վստահություն: Հիմա այդ ռիսկը չենք տեսնում, որ մի քանի լրատվամիջոց ակտիվ ապատեղեկատվություն կսկսեն տարածել: Եթե նման ռիսկ առաջանա, կրկին կարող ենք վերադառնալ հին սցենարին` սահմանափակելով ապատեղեկատվության ներթափանցումը հասարակության լայն շրջանակներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: