Thursday, 02 05 2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

Այս պահին հնարավոր է սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային հիվանդի. Ավինյան

Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է  հատուկ նիստ:  Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:

Ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու պատճառն այն է, որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար:

Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն. «Հնարավոր չէ այն ամբողջությամբ վերացնել, իսկ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ` մեկ տարի անց»:

Նա նշեց, որ հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առաջ` կամ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում` մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն. «Պետությունների մեծ մասը գնում է առաջին ուղղությամբ` չբացառելով որևէ պահի անցնելու երկրորդ տարբերակին»:

«Հայաստանում 350 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ` ըստ տարիքի, անկախ առողջական վիճակից: ՀՀ-ում շաքարային դիաբետ ունեն 77.418 անձ, սրտի իշեմիկ  հիվանդություն` 71 հազար 25 քաղաքացի, հիպերտենզիա` 145 հազար 408 քաղաքացի: Ամենառիսկային գոտում են այն մարդիկ, ովքեր ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն»,- նշեց Տիգրան Ավիմյանը:

Նրա խոսքով` միջոցառումներ չանելու դեպքում վարակվածների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին, հոսպիտալացված ծանր հիվանդների թիվը` 8200-ի, իսկ Երևանում վարակված կլիներ 110 հազար մարդ:

Ավինյանը ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են կատարվել առաջին երկու փուլերում. «Այժմ գտնվում ենք 3-րդ փուլում, որը առաջարկվում է երկարաձգել մինչև ապրիլի վերջ: Առաջնահերթություն է հայտարարվում վարակի տարածման ինտենսիվությունը կառավարելի պահելը, այսինքն` գործակիցը պետք է լինի 1-ից նվազ: Սահմանափակումները կարող են խստացվել կամ թուլացվել` կախված շաբաթվա դինամիկայից: Ներդրվում է տեղորոշման գործիք, ավելացվում է թեստավորման քանակը»:

Նրա խոսքով` այս պահին հնարավոր է սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային հիվանդի:

Ինչպես նշեց Տիգրան Ավինյանը` հանրային և միջմարզային տրանսպորտը շարունակելու է մնալ արգելված:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում