Ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանը կորոնավիրուսի դեմ պայքարում, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է բրիտանական դրոշի գույներով, ասել է քաղաքի քաղաքապետը:
Այսպիսով, Վրաստանի բնակիչները իրենց աջակցությունն են հայտնել բրիտանական ժողովրդին:
«Վրաստանը հավատում է Բրիտանիայի հաղթանակին: Մենք միասին կհաղթենք: Վրաստանն այդ ուղերձն է ուղարկում բրիտանացիներին», – ասել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը հասել է 80 հազարի, իսկ զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը:
Օրեր առաջ Վրաստանը նման ձեւով համերաշխություն էր հայտնել իտալացի, իսպանացի և ամերիկացի ժողովուրդներին և Թբիլիսիի հեռուստաաշտարակը խորհրդանշականորեն լուսավորվել էր Իսպանիայի, Իտալիայի և Միացյալ Նահանգների դրոշների գույներով: