Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի մասին դիմումը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սոյլուն հրաժարականի դիմում էր տվել երկրում պարետային ժամ մտցնելու նրա որոշման արդյունքում հնչած քննադատությունների պատճառով։
Էրդողանի աշխատակազմից հայտնել են, որ նախարարը շարունակում է իր աշխատանքը։
Բացի այդ, նշվում է, որ Սոյլուն մեծ ներդրում ունի հակաահաբեկչական պայքարում և երկրի արևելքում երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում։
Ավելի վաղ Թուրքիայի 30 քաղաքներում և մեկ նահանգում պարետային ժամ էր մտցվել։ Անսպասելի որոշումը մարդկանց կուտակումներ էր առաջացրել խանութների մոտ, ինչը քննադատության էր արժանացել կորոնավիրուսի համավարակի պայմաններում։








































