Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Համատարած թեստավորումը պետք է իրականացնել պատահականության սկզբունքով բնակչության շրջանում. Վարակի տարածման 95% ճշգրտություն կլինի

«Մենք չենք կարող ասել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է»,- երեկ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. «Առաջ եթե մենք ունենում էինք 50 դեպք մեկ աղբյուրից, ասենք՝ մեկ արտադրամասից, ապա հիմա ունենում ենք 16-20-30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից»։

Նախարարը նաև նշեց, որ անգամ այս իրավիճակում իրենք շարունակում են նույն գործողությունը՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել, և այս գործողությունը կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ուժ կա, իսկ եթե տարածվածությունը մեծանա, ապա մեկուսացում այլևս չեն անի և կթողնեն միայն թեստավորումն ու բուժումը։

Նշենք, որ սրան զուգահեռ ապրիլի 10-ից, վարչապետի խոսքով, օրական 1000 թեստ է իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին փուլում հնարավոր է թեստերի թիվը 1000-ի չհասնի, քանի որ տրամաբանական չէ ուղղակի հրավիրել քաղաքացիներին ու թեստավորել։ Դա, վարչապետի խոսքով, կլինի ժամանակի ու ռեսուրսի անիմաստ կորուստ։ Ապրիլի 10-ից, սակայն, բոլոր բուժաշխատողները, թոքաբորբով ու վիրուսային այլ հիվանդություններով քաղաքացիները պարտադիր կթեստավորվեն։

Առողջապահական գործի կազմակերպիչ, Կանադայից Հայաստան վերադարձած Գևորգ Եղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ  օրական 1000 թեստ անելու որոշումը շատ ճիշտ է, քանի որ ինչքան շատ թեստ արվի, այնքան հստակ կլինի պատկերը բնակչության շրջանում վարակի տարածվածության մասով, բայց, Եղյանի խոսքով, թիրախներն է պետք ճիշտ ընտրել։ Այսինքն՝ ոչ թե այդ 1000 թեստն իրականացնել միայն բուժաշխատողների, թոքաբորբով հիվանդների և այլ ախտանշան ունեցողների շրջանում, այլ պատահականության սկզբունքով ընտրված մարդկանց, բնակչության շրջանում, ովքեր ոչ մի ախտանշան գուցեև չունեն:

«Եթե ցանկություն կա ընդհանրապես  պարզելու բնակչության վարակվածության աստիճանը, պարզելու տարածման դինամիկան, ապա անհրաժեշտ է պատահականության սկզբունքով ընտրել 370-ի  մոտ մարդ, թեստավորել նրանց։ Այդ դեպքում 95 տոկոս ճշգրտությամբ հնարավոր է անել եզրակացություն՝ կապված տարածվածության և դինամիկայի հետ։ Բայց հիմա ընտրվել է տարբերակը թեստեր անելու այն մարդկանց, ովքեր կոնտակտ են ունեցել վարակակրի հետ, բուժաշխատողներին են անելու, բայց դա ընդհանուր պատկեր ունենալու համար բավարար չէ»,- ասաց Եղյանը։

Մասնագետը չի կիսում առողջապահության նախարարի պնդումները, թե եթե այս տեմպը պահպանվի, ապա ապրիլ ամսվա վերջում 3600-ի չափ հիվանդ կունենանք. «Չկա նման բան, մենք նույնիսկ չգիտենք, թե առաջին կոնտակտը մեր բնակչությունը երբ է ունեցել։ Սկսել ենք թեստավորել փետրվարի 28-ից։ Մենք հիմա չենք կարող ասել, որ աճը կպահպանվի։ Ես նույնիսկ հակառակը կարող եմ պնդել։ Ես նույնիսկ վստահ եմ, որ մենք հաղթահարել ենք երկրորդ պիկը։ Վիճակագրորեն հաստատելի տարբերություն չկա՝ դեռ պնդելու, որ վարակի տարածումը կմեծանա։ Դա պետք է վիճակագրորեն հաստատելի լինի, իսկ սրա համար էլ հարկավոր է, որ համատարած, պատահականության սկզբունքով բնակչության շրջանում թեստավորում իրականացվի։ Նման պարագայում 95 տոկոս ճշգրտությամբ կարելի է եզրակացություններ անել»,- եզրափակեց Եղյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում