Կորոնավիրուսով վարակվածների թվի նվազեցումից հետո ինքնամեկուսացման պահանջների վերացումը կարող է առաջացնել հիվանդության նոր համաճարակ: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքով «Վտանգավոր վիրուս-2» ֆիլմում հայտնել է Հանովերի ինստիտուտի մանրէաբանության պրոֆեսոր Թոմաս Շուլցը:
Նա նշել է, որ 2-3 ամսվա ընթացքում տեղի կունենա հիվանդացողների թվի նվազեցում, ինչը կնպաստի ինքնամեկուսացման միջոցառումների վերացմանը:
«Ցավոք սրտի, ես չեմ կարող տալ տագնապի ավարտի նշան «…»: Արդյունքում մենք նորից կբախվենք համաճարակի հետ»,- հավելել է Շուլցը:
Մանրէաբանը կարծիք է հայտնել, որ այդ պատճառով մեկ տարվա ընթացքում իշխանությունները ստիպված կլինեն պարբերաբար կրկնել սահմանափակող միջոցառումների ներմուծման փուլերը:







































