Չինացի հետազոտողները նոր ախտանիշներ են հայտնաբերել հաստատված կորոնավիրուսով հիվանդների մոտ: Այս մասին հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով ապրիլի 10-ին հրապարակված գիտական աշխատությանը:
Գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսով վարակված որոշ հիվանդների մոտ նկատվել են նախկինում անհայտ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են անպարզ խոսքը և կոորդինացման հետ կապված խնդիրները: Գիտական աշխատություններում նշվել են նաև հիվանդության արդեն հայտնի նշաններ՝ բարձր ջերմություն, հազ, գլխացավ: Քիչ թվով հիվանդներ նշել են նաև համի և հոտի կորուստի մասին։











































