Սպիտակ տան՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրքսը հայտարարել է, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը ԱՄՆ-ում դեռևս չի անցել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ԱՄՆ քաղաքացիների շրջանում հիվանդացության կորը սկսել է ուղղվել, «ինչպես դա եղավ Իտալիայում մեկ շաբաթ առաջ»։
Նրա կարծիքով, իրավիճակը կախված է Նյու-Յորքի վիճակից։
«Սրանք լավատեսություն ներշնչող տվյալներ են, բայց որքան էլ որ դրանք ոգեշնչող լինեն, գագաթնակետին մենք դեռևս չենք հասել»,- ընդգծել է Բիրքսը։
Նա նշել է հիվանդության տարածման դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ամեն օր պահպանելու կարևորության մասին։










































