Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Հայաստանում ավիաընկերություններն աշխատում են պարտիզանական ձևով

Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, նաև նրա ենթակայության տակ գտնվող ավիաընկերություններում, ստուգումներ իրականացնելը, դրանց արդյունքում ավիացիոն ոլորտի անվտանգության ապահովման թուլացման նշաններով պայմանավորված ՔԱԿ-ի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելը վերջին օրերին դարձան մամուլում, հանրային շրջանակներում ամենաշատ քննարկվող թեմաները։ Իսկ դրան հաջորդեց ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականը և Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվելը։

Մամուլում գրվեց նաև, թե ինչպես EASA-ն դեռևս 2019թ․ հուլիսին ստուգումներ էր իրականացրել հայկական ավիաընկերությունում, և դրանք բացասական արդյունք էին տվել ոչ միայն «Տարոն-Ավիա»-ի, այլև ՔԱԿ-ի համար, որը պատասխանատու է իր իսկ կողմից լիցենզավորված ավիաընկերությունների վերահսկողության համար։ Իսկ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի կողմից պարբերաբար թարմացվող ցուցակը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց օդանավերը կա՛մ իրավունք չունեն մուտք գործել ԵՄ օդային տարածք, կա՛մ դրանց հանդեպ գործում են որոշակի սահմանափակումներ։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ, օդաչու Դմիտրի Ադբաշյանը, անդրադառնալով ավիացիայի շուրջ ստեղծված զարգացումներին, նշեց, որ այն, ինչ արվում է ավիացիայի ոլորտում, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Դմիտրի Ադբաշյանը հիշում է «Արմավիա» ընկերության սեփականատիրոջ՝ Միքայել Բաղդասարովի հետ անցյալում տեղի ունեցած զրույցից մի հատված։

«Պարոն Բաղդասարովն ինձ հարցրեց՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք, որ ուղևորների վստահությունը ձեռք բերենք, և նրանք ցանկանան թռչել մեր ինքնաթիռներով։ Ես էլ ասացի՝ պետք է ինքնաթիռների արկղերը մեզ մոտ՝ «Արմավիա»-ում, ուսումնասիրենք։ Ինքը հարցրեց, թե ինչ կարժենա, ես էլ բացատրեցի ֆինանսական և տեխնիկական պրոբլեմները, ինքը լուծեց խնդիրը, որից հետո «Արմավիա»-ն արժանացավ ժողովրդի հավանությանը և հաջող աշխատեց»,- ասաց Ադբաշյանը։

Հարցին, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն քաղավիացիայի ոլորտում, Դմիտրի Ադբաշյանն արձագանքեց․ «Հայաստանում ոչ մի ընկերություն օրինական ձևով չի գործում, պարտիզանական ձևով են աշխատում, օգտագործում են Հայաստան պետության դրոշը, իբր մեր պետությունն է կանգնած իրենց հետևում և երաշխավորում, որ իրենք օրինական ձևով են աշխատում։ Մեզ մոտ սև արկղերի ուսումնասիրությունը պետք է լինի»։

Ինչ վերաբերում է քաղավիացիայի ոլորտում կադրային քաղաքականությանը, ապա Դմիտրի Ադբաշյանը նշում է, որ չի կարելի ասել, թե մեր երկրում բոլորը կոռումպացված են, անգրագետ են, ուղղակի նրանց նորմալ աշխատելու հնարավորություն պետք է ընձեռել։

Հակոբ Ճաղարյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ավիացիայի ոլորտի մասին, նա խոստացավ այդ մասին հարցազրույց տալ ավելի ուշ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում