Thursday, 02 07 2026
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News

Սամվել Բաբայանը ընդամենը քաղաքական հայտարարություն է անում. Իրավապահները պետք է պատշաճ զբաղվեն դրանով

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ֆակտոր» լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի ընտրություններում երեք կուսակցության կողմից գումարային բաժանումներ են եղել, որը փաստ է, որը ոչ մեկը չի կարող հերքել։ «Դա իրականություն է»,- հայտարարել է Բաբայանը։ «Օրենք է ընդունված, ըստ որի՝ երկու օրվա ընթացքում պետք է բողոքարկել ընտրությունների արդյունքները, բայց երրորդ օրն են ներկայացվում ընտրած անձանց ցուցակները։ Ինքն իրենով սա կազուս է, որովհետև մենք պետք է մասնակիցների ցուցակները վերցնենք ու ստուգենք՝ կրկնակի ձայն տվողներ կան, մահացածների փոխարեն ձայն են տվել, կամ Ռուսաստանում ու Չինաստանում ապրող մարդը ձայն է տալիս Արցախում, դա է խնդիրը։ Երկրորդը՝ 200-ից ավելի քվեաթերթիկներ են բացակայում՝ չկան, կամ մի տեղ պակասում են, մյուս տեղ ավելանում են, դրանք շատ լուրջ փաստեր են, և դա խոսում է նրա մասին՝ ինչ-որ տեղեր «կապոց» էլ են արել։ Բայց մենք օրենքով չկարողացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել, որովհետև երկու օր է տալիս ժամկետ, մենք արդեն 7-րդ օրը պիտի մտնեինք դատարան։ Իսկ դատարան մտնելու դեպքում արդեն դա երկարաձգվելու էր, չեղյալ համարելու դեպքում ևս վեց ամսով հետաձգվում են ընտրությունները»,- ասել է Բաբայանը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, ով Արցախի ընտրությունների ժամանակ Արցախում էր, հետևում էր ընտրությունների ընթացքին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաբայանի հայտարարությանը, նկատեց, որ այն սովորական քաղաքական հայտարարություն է, ինչպիսիք ընտրապայքարից հետո անում են քաղաքական գործիչները: «Քաղաքական դեմքերը ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և հետո անում են քաղաքական հայտարարություններ։ Դա հենց ընտրության բուն իմաստն է, բայց չպետք է մոռանալ, որ ընտրությունը, բացի բուն քաղաքական կոմպոնենտից, ունի նաև իրավական կոմպոնենտ։ Դա ապահովվում է Ընտրական օրենսգրքով, երբ կոնկրետ ցանկացած քաղաքական միավորի տրված է իրավունք ունենալու իր վստահված անձինք։ Դրան զուգահեռ՝ պետությունն ապահովում է նաև դիտորդական առաքելություն, որին էլ գումարվում են ԶԼՄ-ները, որոնք ընտրությունների օրը հաշվարկի ժամանակ ուշի-ուշով հետևում են բոլոր գործողություններին։ Ես այդ օրերին նույնպես այնտեղ էի և կոնկրետ գումար բաժանելու մասին չեմ լսել։ Չեմ լսել, որ կոնկրետ մարդ գա ու ասի, որ իրեն գումար են տվել։ Չնայած խոստումների մասին խոսում էին, բայց երբ այդ մարդուն հարցնում ես՝ ներկա՞ է եղել, որ տվյալ անձը գումար է խոստացել, ասում է՝ չէ, պատմել են։ Պատմելով մեզ մոտ էլ են անում, ԱՄՆ-ում էլ են անում։ Ամեն տեղ էլ դա կա»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի վերաբերյալ 100-ից ավելի հաղորդում կա ներկայացված Արցախի ոստիկանություն, քրեական գործեր կան հարուցված: «Հուսով եմ, որ դրա արդյունքում իրականությունը պարզ կլինի, և մեղավորները խստագույնս կպատժվեն ու դասեր կքաղեն»,- ասաց Պողոսյանը։

Թևան Պողոսյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հարցի վրա, որ եթե քաղաքական միավորները վստահված անձ են ներգրավում ընտրական պրոցեսում, դիտորդներ են հրավիրում, ապա պետք է ընտրեն այնպիսի մարդկանց, ովքեր իրազեկ են, օրենքը գիտեն և ցանկացած տիպի խախտում կարող են  նույն րոպեին գրանցել: «Հիմա ում ներգրավել են, նրանք էլ խախտումները գրանցել են, եղածների հիման վրա նյութեր են նախապատրաստվում, կան նաև քրեական գործեր, և հուսանք, որ մեղավորները կպատժվեն։ Մնացածը քաղաքական հայտարարություններ են։ Բայց եթե դրանց մեջ իրականության ինչ-որ մասնիկներ էլ կան, ապա պետք է կարողանալ հասկանալ, որ ընտրական գործընթացի իրավական կոմպոնենտն անիմաստ չէ գրված, դրանից պետք է օգտվել, առաջնորդվել դրանով։ Դա գոնե հաջորդ ընտրությունների համար պետք է նկատի ունենալ»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ գլխավոր հարցն այն է, որ եթե Սամվել Բաբայանը  ընտրություններից հետո ընդունել է ընտրությունների արդյունքները, իր կուսակցությունը գնալու է մանդատները վերցնի, աշխատի Ազգային ժողովում, դրանից հետո  բոլոր հարցերը փակվում են։

Անդրադառնալով Բաբայանի բարձրացրած խնդրին, թե ընտրություններից հետո երկօրյա ժամկետը շատ քիչ է արձանագրված խախտումները վեր հանելու և դրանց ընթացք տալու համար, Պողոսյանը նշեց, որ եթե Սամվել Բաբայանը խնդիր է տեսնում այդ մասով, ապա առաջիկայում՝ մայիսի 21-ից հետո, Ազգային ժողովում իր խմբակցությունով կարող է առաջարկել  օրենսդրական փոփոխություն և այդ օրերի քանակն ավելացնել: «Բայց ներկայում հստակ է, որ այդ ժամկետներն են սահմանված, և եթե դա լավ իմանալով բոլորը մտել են ընտրական գործընթացների մեջ, ապա պետք է կարողանային տեղավորվել հենց այդ ժամկետների մեջ։ Օրենքը դա է սահմանում։ Այլ պարագայում ոչ մի օրենք քարի վրա դաջված չէ, և կարելի է  ապագայում դրանք փոփոխության ենթարկել, որ ավելի հարմարավետ լինի հաջորդ ընտրություններին ավելի լավ վիճակ ունենալու համար»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Արցախում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես Սամվել Բաբայանի հայտարարությունը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ գնահատեց որպես քաղաքական հայտարարություն՝ միևնույն ժամանակ, սակայն, նշելով, որ այդ հայտարարությունները պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի. «Եթե հայտարարվում է, որ երեք կուսակցությունների կողմից ընտրակաշառք բաժանելու փաստը անհերքելի է, իրականություն է, ապա պետք է իրավապահներին տրամադրվեն դրանց բոլոր ապացույցները։ Իրավապահներն էլ պետք է պատշաճ զբաղվեն դրանով, բայց պետք է արձանագրել, որ այս ամբողջ ընթացքում Արցախի ոստիկանությունը բավականին անգործության էր մատնված։ Մնում է հուսալ, որ գոնե ներկայացված հաղորդումների վերաբերյալ պատշաճ քննություն կգնա, ուղղակի ես այդ մասով մեծ ակնկալիք չունեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում