2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու նախնական համաձայնությամբ, Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են Գյումրի քաղաքի բնակչուհուն, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկե զարդերը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: