Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի ավելի քան 150 անդամներ վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:
Հաղորդվում է, որ միապետի հարազատներին սպասարկող հիվանդանոցում 500 տեղ է պահված: Արքայազններից մեկը՝ Էր-Ռիադի նահանգապետը, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մինչդեռ 84-ամյա Սալման թագավորը ինքնամեկուսացվել է Կարմիր ծովի կղզու իր պալատում: Թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը և բոլոր նախարարները նույնպես մեկուսացված են:
Համավարակի հետ կապված՝ Սաուդյան Արաբիան մտցրել է խիստ կանոններ. երկրի բոլոր խոշոր քաղաքները կարանտինացված են, իսկ տնից դուրս գալ թույլատրվում է միայն սննդի կամ բժշկական օգնության համար: