Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գազպրոմ Արմենիա»-ի ակնկալիքը սակագնի բարձրացման մասով չափազանցված է. ինչ կտան բանակցությունները

Ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրության ու կառավարության կողմից չի ընկալվում «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի գնի բարձրացման վերաբերյալ ներկայացրած հայտը: Այդ մասին երեկ ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ապրիլի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդիրը քննարկել է նրա հետ։ «Այս հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, նաև հումանիտար և տնտեսական առումով, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք թեման քննարկել Ռուսաստանի նախագահի հետ և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց նաև, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: «Փոխվարչապետը դիմել է, որպեսզի վերանայենք գազի գինը՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը՝ նվազման միտումով: Այսինքն՝ մենք առաջարկել ենք գազի գնի նվազման մասին բանակցություններ սկսել»,- ասաց վարչապետը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի խոսքերով՝ այս պահի դրությամբ իսկապես անհասկանալի է, թե այս շրջանում ինչը դրդեց «Գազպրոմ Արմենիա»-ին սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում էներգակիրների գները իջնում են։ «Գիտեք, որ գազի գինը որոշակի կախում ունի նավթի գնից։ Նավթի գինը նվազել է, և վաղ թե ուշ դա բերելու է նաև գազի գնի նվազման։ Ինչևէ, կարծում եմ, որ Հայաստան-Ռուսաստան բանակցությունների արդյունքում հարցը կլուծվի։ Ամեն դեպքում, «Գազպրոմ»-ի ակնկալիքը, որը նա դրել է իր հայտի մեջ, չափազանցված է, հաշվի առնելով էներգետիկ բալանսը և մի շարք այլ հանգամանքներ»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ երեկ վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներմուծած գազի դիմաց վճարել ռուբլով։ «Մենք ԵԱՏՄ-ում խոսում ենք դոլարիզացիայի բարձր մակարդակից, բայց ռուսական գազի դիմաց վճարում ենք դոլարով: Մեր առաջարկությունն է գազի դիմաց վճարել ռուբլով: Ես այդ առաջարկն այսօր ևս հնչեցրել եմ, և սա ավելի տրամաբանական է նաև ԵԱՏՄ համատեքստում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:

Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի հարցը Հայաստանում նախկինում մշտապես եղել է քաղաքական շահարկումների ու մանիպուլյացիաների առարկա: «Որքան էլ տարօրինակ թվա, բայց դա առաջին հերթին արվել է Հայաստանի կառավարության մակարդակով»,- ընդգծեց նա: «Հայաստանի կառավարությունն օգտագործել է հարցը քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության կարևորությունը: Այսօր, երբ մենք նման իրավիճակների ենք բախվում, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է: Մենք այսօր գազամատակարարման համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք և դրանք պետք է անպայման լուծենք» – ընդգծել էր վարչապետը:
Հայկ Գևորգյանի խոսքերով՝ էներգակիրները բոլոր երկրների հարաբերությունների հարցում էլ ավելի շատ քաղաքական բաղադրիչ են ունենում, քան տնտեսական, և ասել, որ առհասարակ հնարավոր է բացառել քաղաքական բաղադրիչը, չեն կարող։ «Ի վերջո, ԵԱՏՄ համաձայնագրերով այնպես է, որ 2025 թվականից միասնական շուկա է լինելու էներգակիրների ԵԱՏՄ շրջանակներում։ Կարծում եմ, որ գոնե այդ ֆոնի վրա քաղաքական բաղադրիչը դուրս կգա»,- ասաց պատգամավորը։

Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ իրատեսական համարո՞ւմ է այն սցենարը, որ բանակցությունների արդյունքում սահմանին գազի գինը չի նվազի, կպահպանվի, դրա դիմաց էլ ՀԾԿՀ-ն կմերժի «Գազպրոմ»-ի՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու հայտը, կամ կբավարարի նվազագույն չափով։ «Զուտ տնտեսական առումով շատ տրամաբանական կլինի, որ սահմանի վրա գազի գինը նվազի։ Ես անձամբ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի բանակցությունների արդյունքում հասնել հաջողությունների»,-եզրափակեց Հայկ Գևորգյանը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՀԾԿՀ-ն լուրջ հիմնավորումներ չունի «Գազպրոմ»-ի հայտը մերժելու համար։ «Հիմա գնդակը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կիսադաշտում, բայց, հաշվի առնելով ՀՀ գազատրանսպորտային համակարգի կառավարման մոդելն առհասարակ և «Գազպրոմ Արմենիա»-ի բիզնես մոդելի հիմքում դրված ցուցանիշները, ապա չեմ կարծում, որ ՀԾԿՀ-ն ռեալ հակափաստարկ կարող է ներկայացնել այդ հայտը չընդունելու համար։ Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը պարզապես կօգտվի այդ կանոնադրական դրույթից, առ այն, որ հայտը կարող է դիտարկել շուրջ 90 օրից և, այնուհետև, նոր 30 օր հետո որոշում կայացնել։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով, մոտ 120 օր հետո կկիրառվի նոր սակագինը»,- նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում