Saturday, 11 07 2026
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Մենք կարող ենք մեր միջոցներով լուծել մեր պարենային անվտանգության հարցը. Փայլակ Հայրապետյան

Գործարար Փայլակ Հայրապետյանը ողջունում է կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամային վիճակում կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտը թիրախավորելու որոշումը։ Նրա խոսքերով՝ դա լավագույն լուծումն է պարենային անվտանգության հարցը լուծելու համար։ «Բայց այդ որոշումը միայն բավարար չէ։ Հարկավոր է գյուղացուն, տնտեսվարողին ապահովել վառելիքով, պարարտանյութով, ոռոգման ջրով։ Միևնույն ժամանակ պետք է լուծվի նաև այդ բերքի իրացումը՝ երկրից դուրս, ինչպես նաև երկրում՝ մշակող ձեռնարկությունների թիվն ավելացնելով։ Դրա միասին այսօր պետք է մտածենք, որ բերքի սեզոնին գյուղացին խնդիրների առաջ չկանգնի, քանի որ հիմա ոգևորված են տրամադրվող վարկերից, շատերը կվերցնեն, հող կմշակեն, բերք կստանան ու հանկարծ խնդրի առաջ չկանգնեն»,- ասաց Հայրապետյանը։

Հաջորդ խնդիրը, ըստ Հայրապետյանի՝ վառելիքի խնդիրն է։ Նրա խոսքերով՝ պետք է գազին այլընտրանք գտնվի՝ հատկապես ջերմոցային տնտեսությունների մասով։ «Եթե մենք կարողանանք ջերմոցները աշխատեցնել, ասենք, ածուխով, որը կարող ենք ներկրել Ռուսաստանից, ապա դա 10 անգամ էժան կլինի գազից, ու գյուղացին կկարողանա ավելի լավ ու էժան բերք ստանալ ու վաճառել»,- ասաց Հայրապետյանը։

Այս ամենից բացի, Հայրապետյանի խոսքերով, այս աշխատանքների շրջանակներում պետք է ներգրավել նաև Արցախը։ Արցախի բերրի ու չմշակված հողերը դարձնել ցորենի ցանքատարածություններ, ցորեն ցանել ու մեծ բերք ստանալ։ «Մենք հրաշալի հնարավորություններ ունենք մեր ջանքերով մեր պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար։ Պարզապես բոլորս պետք է ներգրավվենք այդ աշխատանքներում»,- ընդգծեց Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում