Monday, 08 06 2026
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո

ԵԱՀԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ակտիվ է, քան երբևէ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ Հարավային Կովկասն ունի կարևոր նշանակություն՝ ԵԱՀԿ-ի ողջ տիրույթի անվտանգության ու կայունության համար.

«Այսօր ԵԱՀԿ-ն տարածաշրջանում ակտիվ է, ինչպես երբևէ։ Կազմակերպությունն Ադրբեջանում ու Հայաստանում աշխատում է տեղական գործունեության միջոցով ներքին բարեփոխումներին աջակցելու համար։ ԵԱՀԿ-ն նախկինի նման պատրաստ է լուրջ օգնություն ցուցաբերել տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը՝ համաձայնեցված ձևաչափերի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահությամբ և Ժնևյան ձևաչափին՝ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ու ՄԱԿ-ի նախագահությամբ։

Մեր արած ամեն բան արվում է մանդատների հիման վրա, կազմակերպության անդամ 56 երկրների կոնսենսուսի հիման վրա։ Դա նշանակում է, որ Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ոչ միայն մեր ջանքերի «սպառողներ» են, այլև՝ ԵԱՀԿ-ի ողջ տիրույթում անվտանգությանը, բարգավաճմանը և ժողովրդավարացմանն աջակցելուն ուղղված մեր աշխատանքում ներդրում ունեցող կողմեր։

Ոչ վաղ անցյալում ես հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և հայտնեցի, որ կիսում եմ նրանց այն կարծիքը, որ հիմնարար սկզբունքները պետք է համաձայնեցվեն որպես առաջնահերթ առաջադրանք, որպեսզի կողմերը կարողանան անցում կատարել խնդրի խաղաղ կարգավորման համապարփակ փաստաթղթի մշակմանը։

Ես մեծ հաճույքով այցելել եմ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ որպես ԵԱՀԿ-ի տիրույթում Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն։ Ես անհամբերությամբ սպասում եմ իմ նոր պաշտոնում տարածաշրջան կատարելիք այցիս, որը տեղի կունենա այն ժամանակ, երբ այդպիսի հնարավորություն կընձեռի իմ ժամանակացույցը։

Ես պատրաստվում եմ իմ ապագա այցերն օգտագործել տարածաշրջանի երկրների ղեկավարության հետ Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության հարցում ԵԱՀԿ-ի արդյունավետ ներդրման պահպանման, հնարավոր է՝ հետագա ընդլայնման հարցերի շուրջ քննարկման համար»։

Հիշեցնենք, որ Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել հունիսի 30-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Մարկ Պերեն դե Բրիշամբոյին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում