Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

«Ոսկե ծիրանը» կարող է համեմատվել միջազգային ցանկացած փառատոնի հետ. Նորա Արմանի

Սփյուռքահայ հայտնի դերասանուհի Նորա Արմանին, որն այս օրերին «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Ոսկե ծիրանը» կարող է միջազգային ցանկացած փառատոնի հետ համեմատվել: Նա ասաց, որ փառատոնում իրեն ամենից շատ դուր է եկել ֆիլմերի բազմազանությունը և այժմեականությունը:

Նորա Արմանիի խոսքերով՝ փառատոնը տարեցտարի կազմակերպչական առումով առաջընթաց է գրանցում, իսկ փառատոնի 10-ամյակին ավելի կընդլայնի իր շրջանակները: Անդրադառնալով հայկական կինոյի արդի վիճակին՝ դերասանուհին ասաց, որ առաջնային խնդիրը ֆինանսական միջոցներն են, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նաև օտարազգի ֆիլմարտադրողների ուշադրությունը գրավել դեպի հայկական կինո: Դրա համար, ըստ նրա, պետք է մեծահարուստները, ովքեր որևէ տարածք են ձեռք բերում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, նախապես խոստանան, որ իրենց եկամուտի որոշակի տոկոս կներդնեն մշակույթի զարգացման համար: Դերասանուհին անձամբ պատրաստ է Երևանի քաղաքապետին ներկայացնել իր առաջարկը:

Խոսելով իր առաջիկա ծրագրերից՝ դերասանուհին ասաց, որ մի ծրագիր կիրականացնի Հայաստանում, մյուսը՝ Կալիֆոռնիայում: Հայաստանում նկարահանվող Ֆիլմի գաղափարը Գնել Նալբանդյանինն է. օտարազգի մեկը գալիս է Հայաստան և վերափոխված մեկնում աստեղից: Նա նաև ասաց, որ Երևանը շատ է փոխվել, կարծես եվրոպական երկիր լինի, որը չի հիշեցնում 1991-1993 թվականները, հայերն էլ կարծես իտալացիներ լինեն:

Նորա Արմանին պատրաստվում է գիրք գրել՝ Ցեղասպանության 100-երորդ տարելիցին նվիրված, որում պատմելու է իր գերդաստանի՝ Ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում հաստատված անդամների մասին:

Խոսելով դրսում կատարած աշխատանքներից՝ դերասանուհին ասաց, որ այս պահին նկարահանվում է Զաք Ջոհենսանի «Ձյուն է գալիս» (ֆիլմի նախնական անվանումը) ֆիլմում, որում խաղում է հետախուզվող փաստաբանի դեր, Նյու Յորքում բեմադրում է նաև մի շարք թատերական աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում