Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Լիբանանը իր քաղաքացիներին վերադարձնելու համար կազմակերպում է հատուկ թռիչքներ

Աշխարհում տարածում ստացած և մարդկային, տնտեսական, քաղաքակրթական զգալի ավերածություններ գործած կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուր պետություն պայքարում է յուրովի՝ սեփական հնարավորությունների և հզորությունների սահմաններում։ Կան երկրներ, որտեղ խիստ միջոցառումներ են ձեռնարկում կառավարությունները, կան երկրներ, որոնք բավարարվում են քաղաքացիների նկատմամբ ունեցած իրենց վստահությամբ և նախազգուշացնող միջոցների մասին հայտարարություններով։

Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թե՛ Լիբանանում, թե՛ Հայաստանում իրավիճակը վերահսկվում է։

«Կան, բնականաբար, գրանցվում են նոր դեպքեր։ Ընդհանուր առմամբ՝ այլ երկրների հետ համեմատ և՛ կանխարգելման, և՛ իրազեկման, և՛ թեստավորման, և՛ բուժվածների թվերը խոսում են ընդհանուր վերահսկելիության մասին։ Կարծում եմ, որ որոշակի առումով ճիշտ են նաև պետությունների որդեգրած սահմանափակումները, խստացման միջոցառումները, որոնք երկարաձգում են մեկուսացման գործընթացը։ Լիբանանում սահմանափակված է նաև բանկերի, դրամատների գործունեությունը։ Կառավարությունը որոշել է, որ մի օր ոչ զույգ համարանիշերով վերջացող մեքենաները շրջագայեն, հաջորդ օրը՝ զույգ թվերով վերջացող մեքենաները։ Կան ապրուստի, սննդի, դեղորայքի խնդիրներ, և մարդն անվերջ չի կարող արգելափակված մնալ տանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահան Գանտահարյանը։

Միաժամանակ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ Լիբանանի կառավարությունը ձեռնարկել է մի շատ կարևոր քայլ․Լիբանանի այն քաղաքացիների համար, որոնք ուզում են վերադառնալ այլ երկրներից, օրինակ՝ աֆրիկյան երկրներից, եվրոպական երկրներից, սկսել է հատուկ թռիչքներ իրականացնել, չվերթներ իրականացնել, որպեսզի տունդարձ լինի։ Նրանք, մեր զրուցակցի ասելով, ենթարկվում են մանրազնին բուժզննումների, թեստեր են անցնում, Լիբանան հասնելուց հետո պահվում են հյուրանոցներում, որից հետո իրավապահ մարմինների ուղեկցությամբ բերվում են բնակարաններ։ Իսկ դրանից հետո էլ նրանք 14 օր պետք է մեկուսացված մնան։

«Կիրառվում են կանխարգելիչ և մեկուսացման բոլոր կանոնները առավելագույնս տարածումը կանխելու նպատակով»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հետկորոնավիրուսային շրջանում լիբանանահայերի՝ Հայաստան վերադառնալու միտումներին, ապա Շահան Գանտահարյանը նկատում է, որ դեռ ավելի վաղ էլ Լիբանանը հայտնվել էր ծանր վիճակում։ Այդ ժամանակ էլ նկատելի էր հայրենադարձության միտում, սակայն, ըստ մեր զրուցակցի, հիմա առաջնային են դարձել այլ մտահոգություններ։

Շահան Գանտահարյանն օրինաչափ է համարում այն բոլոր սահմանափակումները, որոնք կիրառում են պետությունների կառավարությունները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում