News Georgia-ի փոխանցմամբ՝ Սիրիայում բնակվող չերքեզները Վրաստանի կառավարությունից ժամանակավոր ապաստան են խնդրել։ Նրանք համապատասխան նամակ են ուղարկել Վրաստանում իրենց ներկայացուցիչ Անդրո Գաբիսոնիային։
Վերջինս լրագրողներին հայտնել է, որ Սիրիայի չերքեզները խնդրում են, որպեսզի Վրաստանի կառավարությունը դիտարկի այդ հարցը։ Չերքեզներն երկրում բնակության համար որոշակի վտանգ են զգում։ Նրանք հայտարարում են, որ օրեցօր իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր։
Հիշեցնենք, որ Վրաստանն աշխարհում առաջինը (20.05.2011) ճանաչեց ցարական Ռուսաստանի կողմից չերքեզների ցեղասպանության փաստը և այժմ մտադիր է իր սևծովյան հատվածում կառուցել չերքեզների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։







































