Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ադրբեջանական վտանգը սահմանին մեծանում է. պատերազմը զսպող հիմնական գործոնը Հայկական բանակի ուժն է

Կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Ադրբեջանից բխող ռազմական վտանգի հնարավոր մեծացման հետ կապված այն մտավախությունները, որոնց մասին գրում էինք, և այն կանխատեսումները, որ արել ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում, ցավոք, կարծես թե, իրականություն դառնալու նշաններ են ցույց տալիս: Ո՞ր գործոններն են նպաստել ադրբեջանական կողմի ռազմական ակտիվացմանը Հայաստանի հետ սահմանին. բուն կորոնավիրուսային ճգնաժամը և դրա առաջացրած ներքին խնդիրնե՞րը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, նավթի գների անկումն ու դրանից բխող սոցիալ-տնտեսական ռիսկե՞րը Ադրբեջանի համար, թե՞, օրինակ, Արցախի համապետական ընտրությունները: Հիշեցնենք, որ չնայած կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկերին և Երևանից շատերի հնչեցրած կոչերին ու հորդորներին՝ Արցախի Հանրապետությունում այս շաբաթ անցկացվեցին նախագահի և խորհրդարանի ընտրություններ: Փորձագետներն ասում են, որ բոլոր գործոններն էլ այս կամ այն կերպ ազդում են ադրբեջանական կողմի ագրեսիվության բարձրացման վրա: Եվ հիմա հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ աստիճանի կհասնի Ալիևի անխոհեմությունը, անպատասխանատվությունն ու անկանխատեսելիությունը: Այս իրավիճակում հնարավո՞ր է՝ ադրբեջանական կողմը դիմի ռազմական նոր արկածախնդրության՝ ասենք, 2016 թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի ծավալներով:

Վիրավորվել է երեք հայ զինծառայող, մեկ երեխա

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ երկուշաբթի օրը՝ մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հակառակորդի կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Իսկ հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

ՀՀ ՊՆ-ը շեշտում է՝ սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և պանդեմիայի պայմաններում ադրբեջանական սահմանապահ ուժերի ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր նաև նախորդ շաբաթվա վերջին՝ կրկին Տավուշի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ էր բացել հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով թեթև վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողը:

Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը

Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը խստորեն դատապարտել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը»:

ԵԱՀԿ մշտադիտարկումների դադարեցման հետևանքները

ԵԱՀԿ Մինսկի խումբն իսկապես հրադադարը պահպանելու և սադրիչ գործողություններից զերծ մնալու կոչ էր արել՝ շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկումները ժամանակավորապես դադարեցնելու որոշումից հետո: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դիտորդական թիմի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակավոր դադարեցումն, ի դեպ, նույնպես, հայաստանցի մասնագետների և քաղաքական գործիչների կարծիքով, հակամարտության սրացմանը պոտենցիալ նպաստող գործոններից է, որքան էլ որ ըստ ԵԱՀԿ լրատվական ծառայության տված պարզաբանման՝ դրա պատճառը COVID-19-ի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն է ու մասնավորապես՝ միջազգային սահմանների փակումը ողջ տարածաշրջանում և ճանապարհորդության սահմանափակումները:

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ շփման գիծը առանց միջազգային մշտադիտարկման թողնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով, և ԵԱՀԿ-ի այս քայլը կարող է կանաչ լույս դառնալ Ադրբեջանի համար՝ ռազմական արկածախնդրության դիմելու իմաստով։

Ադրբեջանը կարող է գնալ նման արկածախնդրության

Տարբեր փորձագետներ տարբեր կերպ են մեկնաբանում հարցը: Կան վերլուծաբաններ, ովքեր հակված չեն գերագնահատելու ռազմական ռիսկերը այս շրջափուլում: Օրինակ, ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե քանի դեռ Ադրբեջանում չի լուծվել կորոնավիրուսի խնդիրը, այս պայմաններում ակտիվ ռազմական գործողություններ չեն լինի, քանի որ կորոնավիրուսը մեծապես շեղելու է Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունը և թույլ չի տալու ներքաշվելու որևէ կոնֆլիկտի մեջ:

Բայց կան նաև այնպիսի հետազոտողներ, ովքեր ասում են որ չնայած կորոնավիրուսային ճգնաժամին ու ներքին այլ խնդիրների՝ հակահայկականության գործոնն այսօր էլ շարունակում է դոմինանտ մնալ Ադրբեջանի ներքաղաքական ու ներհասարակական կյանքում, հատկապես՝ պաշտոնական շրջանակների հռետորաբանության մեջ, ուստի այս իրավիճակում ալիևյան վարչակարգը կարող է գնալ ցանկացած արկածախնդրության:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ իր հերթին կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը անսպասելիորեն կարող է նման արկածախնդրության գնալ:

Ալիևը փորձում է շեղել իր բնակչության ուշադրությունը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ ասելով, որ նման սադրանքներով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից: Մյուս կողմից վերլուծաբանը այս ժամանակահատվածում քիչ հավանական է համարում լայնածավալ ռազմական արկածախնդրությունը Ադրբեջանի կողմից: Ըստ նրա՝ վերևում նշված բոլոր գործոններն էլ, միասին վերցրած, ազդել են ռազմական իրադրության սրացման վրա հայ-ադրբեջանական սահմանին:

«Քանի որ խոսում ենք փորձագիտական մակարդակում՝ ստիպված եմ ասել՝ բոլորը միասին վերցրած։ Ինքս չեմ սիրում, երբ այն մարդուն, ում կարծիքն են հարցնում, նման անորոշ պատասխան է տալիս, բայց սա այսպես թե այնպես այդ դեպքն է։ Ե՛վ գարուն է, երբ կապված դիրքային ինժեներական աշխատանքների հետ՝ ավանդականորեն առկա են լինում սրացումներ, և՛ Արցախում ընտրություններ են, որոնց հետ կապված կրքերը հնարավոր է թշնամին գերագնահատի, և՛ կա նաև կորոնովիրուսի հետ կապված իրավիճակը, երբ Ալիևը գուցե կցանկանա շեղել իր բնակչությանը ներքին խնդիրներից՝ ստեղծելով արտաքին թշնամու կերպար։ Եղել են նման սրացումներ, կան և կլինեն։ Բարեբախտաբար, մենք և տարածաշրջանն ընդհանրապես դեռ չի հասել և հուսով եմ՝ չի էլ հասնի այն վիճակին, երբ կապված կորոնովիրուսի հանգամանքից՝ կողմերից մեկը պատերազմ կսկսի», – ասում է Մհեր Հակոբյանը:

Հայկական բանակի ուժը՝ պատերազմը զսպող գործոն

Ինչ վերաբերում է հարցին, թե կգնա՞ արդյոք ալիևյան ռեժիմը ավելի լայնածավալ ռազմական արկածախնդրության այս շրջափուլում, ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը պատասխանում է, որ դա քիչ հավանական է: Մեր զրուցակցի խոսքերով՝ Ադրբեջանում սկսված իշխանափոխության գործընթացը և հայկական կողմի ուժի գիտակցումը Բաքվում փոքրացնում են, ոչ թե մեծացնում պատերազմի հավանականությունը:

«Պաշտոնական Բաքուն կարող է զուտ քարոզչական նպատակներով անվերջ պնդել, որ «հայերին փրկում են միայն ռուսները», և եթե «ռուսները չլինեն՝ իրենք մեկ րոպեում կլուծեն հայերի հարցերը», սակայն իրականությունը մեզնից լավ գիտեն։ Գիտեն նաև Ապրիլյան պատերազմի փորձի հիման վրա, և եթե դրանից առաջ ոմանք դեռ պատրանքներ ունեին, ապա այդ պատերազմը ցրեց առանց բացառության բոլորի պատրանքները նույն Ադրբեջանում։ Կույր հայատյացությունն, անկասկած, կա, իսկ Ալիևն էլ այս ամենը ընդունում է նույնիսկ անձնական մակարդակում՝ որպես հոր կիսատ թողած գործի շարունակությունը, «հորը վիրավորողների» պատիժ, բայց նա նաև լավ գիտի ռազմական հաշվարկը։ Կա նաև Մեհրիբանի պահը՝ Ադրբեջանում ընթանում է իշխանափոխության սկիզբ առած գործընթացը, և կորոնովիրուսը նաև այս ծրագիրը խախտեց կամ ստիպեց գոնե ուշադիր լինել նրան։ Այս պայմաններում ռազմաքաղաքական կանոնները հուշում են, որ պատերազմ չեն սկսում։ Ռուսական ասացվածքով ասած՝ գետանցման ժամանակ ձիերը չեն փոխում։ Եվ այսպես՝ մեր ուժի գիտակցումը, որ կա նրանց մոտ, ինչպես նաև իշխանափոխության պահը Ադրբեջանում, ըստ իս, այս պահին հենց փոքրացնում են, այլ ոչ թե մեծացնում են պատերազմի հավանականությունը։ Չնայած այս ամենին, բնականաբար և անկասկած, մենք պետք է պատրաստ լինենք. սա չի քննարկվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում