Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պատերազմ «անտեսանելի թշնամու» դեմ. Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ կորոնավիրուսի օրերին

Հայաստանի Հանրապետությունը ս. թ. մարտի 16-ից՝ ուղիղ մեկ ամսով արտակարգ դրության մեջ է՝ նոր կորոնավիրուս (COVID-19) կոչվող համաճարակի բռնկման պատճառով: Վերջին անգամ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարվել է 2008 թ. մարտին՝ ներքաղաքական հայտնի իրադարձություններից հետո, բայց դա լրիվ այլ պատմություն է, ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ որոշման իրավաչափությունը, ինչպես հայտնի է, այսօր վիճարկվում է դատարանում:

Ընդհանրապես, ի տարբերություն էթնոքաղաքական կոնֆլիկտներ ունեցող շատ ու շատ ազգերի` հայ հանրության ընկալումները ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ, պատմական հանգամանքների բերումով ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության պատճառով, գլխավորապես կապված են եղել արտաքին թշնամական միջավայրի, արտաքին ռազմական վտանգների, ոչ թե, ասենք, բնական աղետների, ներքին ահաբեկչության կամ առողջապահական խնդիրների հետ: Թեև նման խնդիրների մեր պատմության ընթացքում նույնպես բախվել ենք:

Այսօր, սակայն, հայաստանյան հասարակությունը, Հայաստանի քաղաքացին առերեսվել է մի նոր սպառնալիքի, որը կարող է ոչ պակաս վտանգ լինել թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ տնտեսությանը և թե՛ քաղաքացիների առողջությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ շաբաթ, երբ արտակարգ դրության որոշումը դեռ չէր ընդունվել, խոսելով ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի քարոզարշավը շարունակելու նպատակահարմարության հարցի մասին՝ հստակ ընդգծել է, որ «մեզ համար չի կարող լինել որևէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը»:

Ընդհանրապես սա մի նոր մարտհրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Աշխարհի մեծ մասում՝ ներառյալ Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի առաջատար երկրները, հանրային կյանքը մի զգալի չափով կաթվածահար վիճակում է: Վերլուծաբանները դժվարանում են հիշել նման արտառոց վիճակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշեց խոսել ուղիղ տեքստով՝ հայտարարելով, որ «մենք պատերազմի մեջ ենք և պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ»:

Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ, քաղաքական հեղափոխությունն ընդամենը երկու տարի առաջ վերապրած ու ներքին անկայունությունը դեռ ամբողջությամբ չհաղթահարած, հիմա ստիպված են անցնել այս նոր ու արտառոց փորձության միջով:

Իհարկե, այս նոր «թշնամին», ի տարբերություն արևելքից մեր երկրին սպառնացող հակառակորդի կամ պայմանական «թուրքի», անտեսանելի է ու էլ ավելի անկանխատեսելի, բայց մյուս կողմից՝ արտաքին սպառնալիքներն ու Ադրբեջանի հետ հակամարտությունն էլ ոչ ոք, ցավոք, չի չեղարկել, ու դրանք տեսականորեն պահպանվում են: Մնում է հասկանալ՝ որքանո՞վ են դրանք ներկայիս իրավիճակում իրական, ու համաճարակի պայմաններում կպահպանե՞ն արդյոք հակամարտող կողմերը, հատկապես՝ ադրբեջանական կողմը, մարդասիրության և քաղաքական ջենտլմենության կանոնները: Իհարկե, Ադրբեջանը նույնպես բախվել է կորոնավիրուսի խնդրին, բայց չմոռանանք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը շատ վտանգավոր ակտիվություն էր ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ, «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը, ով շատ լավ գիտի հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունն ու ներկայիս ռազմաքաղաքական իրադրությանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում, ասում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության սրացման ռիսկեր միշտ էլ կան, բայց բայց կորոնավիրուսը ոչ մի կերպ չի ազդում դրա վրա:

«Ռիսկերը, որ Ապրիլյան պատերազմն այժմ արդեն կարող է շարունակվել հայ-ադրբեջանական սահմանին, միշտ էլ առկա են՝ առավել ևս, այն նախաձեռնություններից հետո, որոնք 2018 թ. գարնանից ի վեր առաջ է քաշել Հայաստանի վարչապետը և որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, խաչ են քաշում ամբողջ բանակցային գործըթացի վրա: Ինչ վերաբերում է դիվերսիաների և բախումների վտանգին շփման գծում, ապա մենք տեսնում ենք, որ դա արդեն իսկ տեղի է ունենում, և պարբերաբար զոհեր են լինում երկու կողմերից էլ: Պատերազմի վերսկսումը զսպվում է միայն մեկ հարցով՝ իսկ ինչպե՞ս դրան կարձագանքի Ռուսաստանը: Չէ՞ որ հենց Մոսկվայի շնորհիվ դադարեցվեց 2016 թ. ապրիլյան պատերազմը, և միայն դրա վրա է այսօր հիմնված հրադադարը: Իսկ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի ազդում այս իրադրության վրա: Համաճարակը կարող է ազդել միայն մի դեպքում. եթե այն սկսի «հնձել» զինծառայողներին բանակային շարքերում՝ առանց որևէ պատերազմի», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ ներկա շրջափուլում հակամարտության զարգացման վրա ազդում է նաև մեկ այլ գործոն՝ Արցախում սպասվող ընտրությունները:

Իսկ հակամարտող երկրների կողմից «ջենտլմենական» համաձայնությունները պահպանելու մասին խոսելն, ըստ Տրոֆիմչուկի, անիմաստ է, քանի որ 25 տարվա անպտուղ բանակցություններից հետո կանոնները հարգելու վրա ոչ ոք հույս չի դնում:

«Իրադրության զարգացման վրա, բնականաբար, ազդում են նաև նավթի գները, որոնք օրըստօրե կրճատում են Հայաստանի գլխավոր հակառակորդի ներուժը: Բոլոր այս գործոնները, ինչպես միշտ է լինում, կարող են հանդիպել մեկ կետում, բայց միայն այն ժամանակ, երբ դրան ոչ ոք չի սպասում», – ավելացրեց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում