Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

«Կորոնավիրուսի խնդիրը կթուլացնի դիմակայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»

Այս օրերին աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գերառաջնահերթությունն, անշուշտ, պայքարն է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ: Շատերը սա համարում են պատերազմական իրավիճակ կամ այլ խոսքերով՝ «պատերազմ անտեսանելի թշնամու դեմ»: Սա մի նոր մարտահրավեր է, անվտանգության մի նոր սպառնալիք, որին ժամանակակից աշխարհն, իր գերզարգացած տեխնոլոգիաներով, դեռ չէր առերեսվել գոնե այս լրջությամբ ու ինչպես պարզվեց՝ այդքան էլ պատրաստ չէր դրան: Եվ խոսքը ոչ թե Հայաստանի կամ մեր հարևանների մասին է, այլ առաջին հերթին՝ համաշխարհային քաղաքականության ու տնտեսության առաջատարների՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ խոշոր խաղացողների մասին: Իհարկե, Հայաստանն էլ է հայտնվել բավական բարդ կացության մեջ ու առայժմ, կարծես թե, կարողանում է արժանապատվորեն դիմակայել:

Բայց մյուս կողմից չպետք է մոռանանք, որ մեր հին խնդիրները ևս առաջվա պես մնում են չլուծված, ու այս գլոբալ անորոշության վիճակում ի՞նչ կարելի է սպասել արևելքից մեզ սպառնացող ու բավական անկանխատեսելի հակառակորդից: Առավել ևս, այս ամվսա ընթացքում տեղի ունեցած զարգացումները առերևույթ ավելացնում են Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության ռիսկերը: Առաջին հերթին դա, իհարկե, կորոնավիրուսային ճգնաժամն է, հետո՝ դրա կողմնակի էֆեկտները, մասնավորապես՝ ԵԱՀԿ առաքելության մշտադիտարկումների ժամանակավոր դադարեցումը հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և նավթի գների կտրուկ անկումը, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի տնտեսության վրա՝ տեսականորեն մեծացնելով Ադրբեջանի իշխող վարչակարգի ռազմական արկածախնդրության հավանականությունը հայկական կողմի դեմ: Որոշ հայ փորձագետներ ասում են, որ  նույնիսկ այսօր, երբ աշխարհն ավելի բարի ու հանդուրժող է դարձել՝ միավորվելով կորոնավիրուսի դեմ, ալիևյան ռեժիմը չի դադարեցնում հակահայկական հռետորաբանություն բանեցնելու գործելաոճը Ադրբեջանում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

– Պարոն Եվսեև, նշված զարգացումները, Ձեր կարծիքով, մեծացնո՞ւմ են ռազմական ռիսկերը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

– Գիտեք, ես կարծում եմ, որ քանի դեռ Ադրբեջանում չի լուծվել կորոնավիրուսի խնդիրը, իսկ այդ խնդիրն ամենայն հավանականությամբ գնալով սրվելու է, քանի որ Ադրբեջանը չի փակել Իրանի հետ սահմանը, այս պայմաններում ակտիվ ռազմական գործողություններ չեն լինի, քանի որ կորոնավիրուսի խնդիրը մեծապես շեղելու է Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունը և թույլ չի տալու ներքաշվելու որևէ կոնֆլիկտի մեջ: Կարծում եմ՝ այս պատճառը պետք է, որ թուլացնի դիմակայությունը շփման գծում որոշ ժամանակով, համենայն դեպս, մինչև այս խնդրի հանգուցալուծումը:

– Իսկ կա՞ արդյոք հավանականություն, որ ադրբեջանական կողմը կփորձի օգտվել ճգնաժամային այս իրավիճակից: Իհարկե, մենք առաջին անգամ ենք հայտնվում նման արտասովոր իրավիճակում, ու վարակն էլ ավելի անկանխատեսելի է, քան ցանկացած ռազմական հակառակորդ, բայց, ամեն դեպքում, կա՞ նման վտանգ:

– Գիտեք, ես կարծում եմ՝ ենթադրություններ անելու ու երևակայելու անհրաժեշտություն չկա: Ադրբեջանը լուրջ խնդիր ունի, Ռուսաստանն էլ ունի այդ խնդիրը, Հայաստանն էլ: Թե ինչպե՞ս կլուծվի այդ խնդիրը՝ առայժմ պարզ չէ: Կարծում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված այս անորոշության ժամանակամիջոցում իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղի գոտում ամենայն հավանականությամբ չի լինի: Սա իմ անձնական տեսակետն է:

– Մեր փորձագետները փաստում են, որ հակահայկական հռետորաբանությունը այսօր էլ Ադրբեջանում չի դադարեցվում:

– Մենք խոսում ենք հռետորաբանությա՞ն, թե՞ հակամարտության սրացման մասին: Հռետորաբանության վերաբերյալ ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այն կապված չէ կորոնավիրուսի հետ: Եթե խոսում ենք ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին, ապա կարծում եմ՝ այսօր՝ կորոնավիրուսի բռնկման շրջանում, դրանք քիչ հավանական են:

– Իսկ նաթվի գների անկո՞ւմը: Չէ՞ որ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու Ադրբեջանի համար:

– Այո, նավթի գների անկումը խնդիրներ առաջացնում է, բայց այն խնդիր է առաջացնում որոշակի հեռանկարում: Դա չի նշանակում, որ այն պետք է միանգամից ազդի: Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանի Դաշնությունը, ունի որոշակի ֆինանսական պաշարներ, պետությունն ունի որոշակի ռեզերվներ, ուստի այդ խնդիրն արագ էֆեկտ չի ունենա: Եվ բացի այդ, մենք չգիտեք՝ որքա՞ն ժամանակ նավթի գները կմնան ցածր: Միգուցե Միացյալ Նահանգներն այսօր շահագրգռված է, որ գները բարձրանան, միգուցե նրանք մի քանի ամսվա ընթացքում համոզեն Սաուդյան Արաբիային, միգուցե Ռուսաստանը համաձայնության հասնի Սաուդյան Արաբիայի հետ: Ուստի մենք անորոշ վիճակում ենք, և նավթի գների անկումը ղարաբաղյան հակամարտության հետ կապելը երևի թե այնքան էլ ճիշտ չէ:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք կորոնավիրուսը՝ որպես անվտանգության սպառնալիք, եթե համեմատենք նույն կոնֆլիկտի հետ:

– Կորոնավիրուսը ազդեցություն կունենա հասարակության տարբեր շերտերի վրա: Հայաստանի պարագայում ամենավտանգավորը դրա տարածումն է զինծառայողների շրջանում, բայց որքան ես գիտեմ՝ Հայաստանում համապատասխան միջոցառումներ ձեռնարկվել են դա թույլ չտալու համար: Մասնավորապես՝ արգելվել են արձակուրդները, նվազագույնի են հասցվել շփումները դրսի հետ, այսինքն՝ բանակի հրամանատարությունը որոշակի քայլեր արել է, որպեսզի վարակը չտարածվի զորամասերում: Իսկ կորոնավիրուսային ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարները բավական անորոշ են: Գուցե այն լուծվի այս տարվա ընթացքում, գուցե շարունակվի: Մենք դեռ չգիտենք: Իսկ նավթի գների հարցն այնպիսի գործոն է, որն ազդեցություն է ունենալու ավելի շարունակական հեռանկարում, քանի որ այն ազդելու է Ադրբեջանի տնտեսության և ֆինանսական ռեզերվների վրա: Թե որքանո՞վ կբավարարեն այդ ռեզերվները՝ մենք կրկին չգիտենք: Այպես որ, այսօր մենք անորոշության վիճակում ենք, և կարծում եմ՝ առայժմ չարժե շատ հեռուն նայել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում