Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանում նոր ճգնաժամ է հասունանում. ալիևյան վարչակարգը պատրաստ է գնալ ցանկացած արկածախնդրության

«Ամբողջ աշխարհին միավորած կորոնավիրուսի համավարակն անգամ ի զորու չէ գոնե առժամանակ միավորելու ադրբեջանական հասարակությանը, որի միասնականության ապահովման միակ առանցքը շարունակում է մնալ հակահայկականությունը։ Իսկ նման իրողությունների պայմաններում գոյատևման տարրական խնդիր լուծելու համար ալիևյան վարչակարգը, իմ խորին համոզմամբ, պատրաստ է գնալ ցանկացած արկածախնդրության»։

Նավթի գների կտրուկ անկումը վերջին շաբաթներին միջազգային ամենաարդիական ու սուր խնդիրներից մեկն է՝ բնականաբար, կորոնավիրուսային ճգնաժամին զուգահեռ: Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա ետնախորքին: Ինչ-որ առումով այս խնդիրներն իրար հետ փոխկապակցված են: Ընդհանրապես այսօր գրեթե ամեն ինչ միջազգային տնտեսական և քաղաքական կյանքում կապված է կորոնավիրուսի հետ և կախված է դրա դեմ պայքարի արդյունավետությունից: Նավթի շուկայում տիրող իրավիճակն էլ այս շարքում դարձել է միջազգային տնտեսության ու շատ երկրների վրա ազդող գործոններից մեկը՝ սրվելով նույն կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած դժվարությունների պատճառով: Հարցը հետաքրքիր է նաև Հայաստանի շահերի ու անվտանգության տեսանկյունից, քանի որ կարող է մի կողմից օգուտ տալ, մյուս կողմից՝ ստեղծել լուրջ ռիսկեր:

Բացատրենք, թե ինչի՞ մասին է խոսքը: Նավթի շուկայի այս ճգնաժամը սկսվել է արտահանող երկու խոշոր երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի կոնֆլիկտի հետևանքով: Ս. թ. մարտի 9-ին ասիական շուկաներում նավթի գինը նվազել է ավելի քան 31 տոկոսով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամներին չի հաջողվել պայմանավորվածության հասնել նավթի ադյունահանման կրճատման շուրջ նավթի մյուս արտադրողների հետ։ Նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան, որը մտնում է ՕՊԵԿ-ի մեջ, հայտարարել է պաշտոնական գների նվազման մասին, որից հետո Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 31 դոլարի մեկ բարելի դիմաց։  Կորոնավիրուսի բռնկման հետևանքով համաշխարհային շուկայում գոյացել է նավթի ավելցուկ, բայց գործարքի խափանումից հետո նավթ արտադրողներին չի հաջողվի այն վերացնել։ Իսկ նախորդ շաբաթ միջազգային մամուլն արձանագրեց նավթի գների խոշորագույն անկումը վերջին 17-18 տարվա կտրվածքով: Մարտի 18-ին Brent տեսակի նավթի գինը իջել է մինչև 24,9 դոլարի՝ 1 բարելի դիմաց, որը նվազագույն գինն է 2003 թ. մայիսից ի վեր: Իսկ WTI տեսակի նավթն էժանացել է մոտ 23 տոկոսով՝ հասնելով 21,5 դոլար գնի՝ 1 բարելի դիմաց: Սա էլ նշված տեսակի ամենացածր գինն է 2002 թ. փետրվարից մինչ օրս:

Նավթի գների այս կտրուկ անկումը կարող է ծանր տնտեսական հետևանքներ ունենալ ածխաջրածնային ռեսուրսներ արտահանող ու հատկապես էներգառեսուրսների եկամուտներից կախվածություն ունեցող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են, օրինակ, նույն Ռուսաստանի Դաշնությունը կամ հարևան Ադրբեջանը: Հայաստանի վրա հնարավոր դրական ու բացասական ազդեցությունները կապված են հիմնականում հենց այս երկու երկրների հետ:

Առաջին հնարավոր ազդեցությունը վերաբերում է Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի հարցին: Ընդհանրապես բնական գազի գները որոշ չափով կախված են նաև նավթի համաշխարհային գներից, և չի բացառվում, որ նավթի գների անկումը որոշ չափով իջեցնի նաև բնական գազի գները: Թե որքանո՞վ դա կազդի «Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվող գազի ինքնարժեքի և հայաստանյան սպառողին մատակարարվող գազի սակագնի վրա, որն, ի դեպ, էականորեն բարձր է ինքնարժեքից, բավական բարդ հարց է:

Մյուս հնարավոր ազդեցությունը կրկին կապված է Ռուսաստանի հետ, բայց ավելի բացասական բնույթ ունի: Կորոնավիրուսային ճգնաժամի տնտեսական հետևանքների մասին վերջին օրերին շատ ենք խոսել: Սրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանի և ընդհանուր Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը կարող է տուժել նաև նավթի գների անկումից, իսկ Հայաստանը, որպես եվրասիական շուկայի հետ կապված ու, ցավոք սրտի, Ռուսաստանից մեծապես կախված երկիր, կարող է տնտեսական վնասներ կրել: Թե ի՞նչ բնույթի և ի՞նչ չափի կլինեն հնարավոր այդ վնասները՝ դա արդեն տնտեսագետների ուսումնասիրման հարցն է:

Երրորդ ազդեցությունը, որը կրկին թե՛ դրական ու թե՛ բացասական կողմեր ունի, առնչվում է Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանական Հանրապետության հետ: Միջազգային մամուլում գրում են, որ Ադրբեջանի տնտեսությունն այսօր վտանգի տակ է նավթի գների անկման պատճառով: Առաջին հայացքից սա, կարծես, դրական զարգացում է Հայաստանի համար: Բայց մյուս կողմից Ադրբեջանում տնտեսական վիճակի վատթարացումը հաճախ իր հետ բերում է նաև ռազմական լուրջ ռիսկեր, ու, ցավոք, ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ այդ ռիսկերը միանգամայն իրական են: Ու պատահական չէ, որ Eurasianet-ի վերլուծաբանը, անդրադառնալով հարցին, հիշեցնում է 2015 թ. իրադարձությունները, երբ նավթի գների անկումը սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ առաջացրեց Ադրբեջանում: 2015-ի վերջին ամիսներին դա հանգեցրեց ներքին խռովությունների: Այդ շրջանում իրադրությունը ղարաբաղյան ճակատում արդեն իսկ ծայրաստիճան սրված էր, ու Հայաստանում շատ էին քննարկում այն վարկածը, որ Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմը, որը մշտապես շահարկել է Ղարաբաղի հարցը նաև ներքին նպատակներով, կարող է ռազմական սադրանք ձեռնարկել Արցախի դեմ՝ իր բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու ու ադրբեջանական հասարակությանը Ալիևի շուրջ համախմբելու նպատակով: Այս հարցը 2016 թ. հունվարին՝ Հայաստանի գրողների միությունում կազմակերպված հանդիպմանը, մեկնաբանել է Հայաստանի Պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը, ով այն ժամանակ Պաշտպանության նախարարի տեղակալն էր: Տոնոյանն իր խոսքում նշել էր, որ այդ սցենարը հաշվարկված է Զինված ուժերի պլանավորման մեջ: Դրանից մի քանի ամիս անց, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ 2016 թ. ապրիլյան ագրեսիան: Այն ժամանակ, իհարկե, ադրբեջանական ագրեսիային նպաստեցին նաև այլ ազդեցիկ գործոններ: Այսօրվա իրավիճակն էլ էապես տարբերվում է այն ժամանակվա թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային իրավիճակից:

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե 2016 թ. ապրիլին պատերազմի հրահրմանը նպաստել են ավելի կարևոր պատճառներ, հատկապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը: Նավթի գների անկումը, Սկակովի խոսքերով, կարևոր գործոն է, բայց այն չի դառնա պատերազմի վերսկսման պատճառ:

Արևելագետ, քաղաքական հարցերի մեկնաբան Արմեն Պետրոսյանն էլ հարցին նայում է կորոնավիրուսային ճգնաժամի և դրա շուրջ ծավալվող գործընթացների համատեքստում՝ կանխատեսելով, որ այս ճգնաժամի ընթացքում ևս հակահայկական թեմատիկան կշարունակի գերիշխող մնալ ալիևյան վարչակարգի հռետորաբանության մեջ, գուցե նաև գործողություններում: Փորձագետն ասում է, թե քանի որ գլոբալ առումով այսօրվա գործընթացների հմքում հետևյալ բանաձևն է՝ «նախ՝ առողջապահությունը, հետո՝ մնացածը, նաև տնտեսությունը», հետևաբար հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկվեն նաև այսօրեական մարտահրավերների հետևանքներն Ադրբեջանի համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն ասաց. «Վստահ եմ, որ կորոնավիրուսի հետևանքներն այդ երկրում ավելի լուրջ են և լուրջ են լինելու, քան ներկայում ներկայացվում են և ներկայացվելու են։ Այսինքն՝ մի կենտրոնից վերահսկվող և ուղղորդվող տեղեկատվական համակարգ ունեցող երկրները՝ այդ թվում նաև Ադրբեջանը, որոշակի ժամանակահատվածում թաքցնելու կամ կեղծելու են իրավիճակի իրական պատկերը։ Եվ նման իրավիճակն էլ օբյեկտիվ է, քանի որ այդ երկրում առկա է բավականաչափ փնթի կառավարման և առողջապահական համակարգ, որն ի զորու չէ համապատասխան կերպով արձագանքել համավարակի տարածմանը։ Իսկ տասնամյակներ շարունակ բազմաթիվ խնդիրների պատճառով փչված հասարակական հանդուրժողականության փուչիկն արդեն մոտ է պայթելու․ միայն պատեհ առիթ է պետք, և այդպիսին կարող է դառնալ անգամ վարակի տարածումը»։

Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար Արմեն Պետրոսյանը հետևյալ կանխատեսումներն է անում. «Կանխատեսելի ապագայում Բաքվի վարչակարգը 2014-16 թթ․ պարբերական ճգնաժամերի դասերից հետո կուտակած պահուստային ֆինանսական ռեսուրսների հաշվին կկարողանա վերահսկելության սահմաններում պահել իրավիճակը։ Բայց հատկապես վարակի զանգվածային տարածման պայմաններում բավականաչափ բարդ կլինի զսպել նաև դրա հետ ածանցվելիք հասարակական պոռթկումը։ Ի դեպ, հարկ եմ համարում նշել, որ այս ողջ ընթացքում ալիևյան վարչակարգի հռետորաբանության մեջ, գուցե նաև գործողություններում կշարունակի գերիշխղ մնալ հակահայկական թեմատիկան՝ խնդրահարույց զարգացումները հավասարակշռելու նպատակով, բայց ֆինանսական բոլոր միջոցներն ուղղված կլինեն ներքին խնդիրները մեղմելուն»:

Անդրադառնալով հարցին, թե կփորձի՞ արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ռազմական ագրեսիայի գնալ՝ իր բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով, Արմեն Պետրոսյանն ասում է, որ այսօր, երբ աշխարհն ակնհայտորեն ավելի բարի ու հանդուրժող է դարձել, կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ միավորվում են մարդիկ, երկրները, նույնիսկ հակամարտ երկրներն են միմյանց աջակցության ձեռք մեկնում, հակառակ այս պատկերին՝ Ադրբեջանում ամենաբարձր՝ նախագահի մակարդակով ու ավելի ցածր հարթություններում շարունակում են հակահայկական հռետորաբանություն բանեցնել։ Ուստի նման իրավիճակում գոյատևման տարրական խնդիր լուծելու համար ալիևյան վարչակարգը պատրաստ է գնալ ցանկացած արկածախնդրության:

«Ադրբեջանում հնարավոր ամենաբարձր՝ նախագահի մակարդակով և, իհարկե, ավելի ցածր հարթություններում շարունակում են հակահայկական հռետորաբանություն բանեցնել։ Իլհամ Ալիևի նովրուզյան ուղերձի բովանդակությունն ասածիս վառ ապացույցն է։ Իսկ դրա պատճառը երևի թե այն է, որ ամբողջ աշխարհին միավորած կորոնավիրուսի համավարակն անգամ ի զորու չէ գոնե առժամանակ միավորելու ադրբեջանական հասարակությանը, որի միասնականության ապահովման միակ առանցքը շարունակում է մնալ հակահայկականությունը։ Իսկ նման իրողությունների պայմաններում գոյատևման տարրական խնդիր լուծելու համար ալիևյան վարչակարգը, իմ խորին համոզմամբ, պատրաստ է գնալ ցանկացած արկածախնդրության։ Դրանց շրջանակն այնքան  լայն է, որ անգամ կարող եմ թվարկել նաև Ձեր հարցում հնչեցված  տարբերակներից մի քանիսը։ Այնպես որ՝ միանշանակ է մի բան՝ հետագա զարգացումները մեծապես կախված են ներկա գործընթացների ժամանակային սահմաններից և նաև Ադրբեջանի հանրային կյանքի տարբեր ոլորտների վրա ունեցած հետևանքների ծավալից», – այսպես է հետագա հնարավոր զարգացումները նախանշում արևելագետ, քաղաքական հարցերի մեկնաբան Արմեն Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում