Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Արցախի նոր ինտրիգը, կամ Մասիս Մայիլյանի խորհրդավոր պաուզան

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից շուրջ մեկ օր անց՝ երեկ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Մասիս Մայիլյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Նախագահական ընտրությունների արդյունքներով տեղի կունենա երկրորդ փուլ՝ նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը ստացել է քվեների 49,2 տոկոսը, և արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Մայիլյանը տարածած հայտարարությունում չի հստակեցնում՝ ընդունո՞ւմ է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: «Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Արցախի նախագահի թեկնածուն:

Համաձայնենք, որ ընտրությունների երկրորդ փուլը սարերի հետևում չէ, նշանակված է ապրիլի 14-ին, ու այս համատեքստում Մայիլյանի հայտարարությունը, մեղմ ասած, զուրկ է որևէ որոշակիությունից։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Արցախի ԱԳ գործող նախարարը, ըստ էության, գնահատական չի տվել ընտրությունների առաջին փուլին, այլ խոսքով՝ չի ճանաչել դրանց արդյունքները։ Ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Մայիլյանը դեռևս ճշտում է իր անելիքները՝ թեև երկրորդ փուլի ընտրական օրացույցը նրան պետք է հուշեր ճշգրտել ընդամենը քարոզարշավի բնույթը։

Եթե առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո Արայիկ Հարությունյանի ուղերձները խիստ հասկանալի էին, ու նա, ըստ էության, հանդես եկավ կոնսոլիդացնող թեզերով՝ հավակնելով ձևակերպել ընտրական առաջիկա մարաթոնի օրակարգը, ապա Մայիլյանի պարագայում տպավորություն է ստեղծվում, որ նա մտածում է ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել-չմասնակցելու նպատակահարմարության հարցի մասին։

Սա նոր ինտրիգային իրավիճակ է ստեղծում Արցախում, որովհետև նախ ակնհայտ չէ, թե ինչ է սահմանում օրենսդրությունը, երբ երկրորդ փուլի մասնակիցներից մեկը լքում է ընտրական կամպանիան։ Սակայն խնդրի քաղաքական ասպեկտը շատ ավելի կարևոր է։

Մայիլյանը փաստացի ընդունում է իր պարտությունը՝ թերևս գիտակցելով, որ Հարությունյանը չկարողացավ առաջին փուլում հաղթել ընդամենը 320 ձայնի բացակայության հետևանքով։ Այսինքն՝ սա այնքան աննշան «բաց» է, որը միանգամայն հնարավոր է փակել ընտրությունների երկրորդ փուլում, մանավանդ որ տեղեկություններ կան այն մասին, որ Արայիկ Հարությունյանը հնարավոր է երկրորդ փուլ գնա Արցախի Ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ տեղական կառույցի հետ դաշինքով:

Սակայն Մասիս Մայիլյանին այս դաշինքի հեռանկարը չէ, որ անհանգստացնում է, այլ այն տանդեմի փաստացի բացակայությունը, որը նրան թույլ է տվել նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանալ 26,4 տոկոս, ու դա այն դեպքում, երբ նրա կողմից ստեղծված դաշինքը չի կարողացել հաղթահարել անգամ խորհրդարանական ընտրությունների արգելքը։ Սամվել Բաբայանն ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանին աջակցելու մոտիվացիա չունի, մանավանդ որ Արցախի նորընտիր խորհրդարանում ունի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ու, բացի դրանից, կարող է փոխշահավետ համաձայնության գալ Արայիկ Հարությունյանի հետ, որը «հինգ րոպե պակաս» ռեժիմով Արցախի նոր նախագահն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում