Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» (ԻՀԿ) հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտի 31-ին կայացած այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) որոշումներին։ Մենք չենք ճանաչում այդ ընտրությունները:
ԻՀԿ-ն կրոնաքաղաքական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանն անդամակցում են 55 իսլամական պետություններ։ Ադրբեջանն ԻՎԿ անդամ է 1991 թ.-ից։