Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին

Հաշվի առնելով մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ այդ ընթացքում առանց եկամուտների վերականգնման մեր հաճախորդները դժվարություններ կունենան արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկի մարում իրականացնել՝ IDBank-ը հայտարարում է հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։ 

Այն ենթադրում է`

  1. Վարկային արձակուրդը երկարաձգվում է մինչև մայիսի 17-ը,
  2. Վարկային արձակուրդին հաջորդող 3 ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են վճարել միայն տոկոսագումարները,
  3. Նշված ժամանակաշրջանի ընթացքում չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա, ընդ որում այն վարկառուների համար, ում պարտավորությունների գծով առկա չէ անշարժ գույքով գրավային ապահովություն, երաշխավորություն կամ բացակայում է գրավային պայմանագրի վերակնքման անհրաժեշտությունը, վարկի մարման ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Գրավով ապահովված վարկերի դեպքում վարկառուներն օգտվում են բոլոր վերոնշյալ արտոնություններից, բացի վարկի մարման ժամկետի ավտոմատ երկարաձգումից․ նրանց Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 17-ից մայիսի 17-ը մայր գումարի և  տոկոսագումարների, իսկ հաջորդող 3 ամիսների ընթացքում՝ մայր գումարի չվճարման դեպքում տույժ-տուգանքներ չեն կիրառվի, վարկը չի դասակարգվի, հաճախորդների վարկային պատմությունները չեն տուժի։

Վարկային մարումների նոր գրաֆիկը հաճախորդները կստանան էլ․ փոստով։

Վարկային արձակուրդից կարող են օգտվել միայն այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր մարտի 17-ի դրությամբ չեն ունեցել ընթացիկ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև այն հաճախորդները, ում վարկերը ձևակերպվել են մինչև մարտի 17-ը։

Եթե հաճախորդը չի ցանկանում օգտվել վերոնշյալ արտոնություններից, ապա կարող է շարունակել կատարել վճարումները վարկի մարման ներկայիս ժամանակացույցով։

Բանկը արտոնություն է սահմանել նաև հյուրատնային, ռեստորանային, տուրիստական, զվարճանքի ոլորտներում գործող, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված էական բացասական հետևանքներ կրած իրավաբանական անձ հաճախորդների համար, որոնց կցուցաբերվի անհատական մոտեցում։

Իրավաբանական անձինք սահմանված արտոնություններից օգտվելու համար իրենց վարկի հերթական մարման օրից առնվազն 5 աշխատանքային օր առաջ պետք է առցանց դիմում ներկայացնեն Բանկ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/content/contacts/, լրացնելով պահանջվող տվյալները, իսկ որպես թեմա ընտրելով «Վարկի մարման ժամկետի հետաձգում»։ Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է մանրամասն հիմնավորել ստեղծված իրավիճակը։

Դիմում կարող են ներկայացնել նաև այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր հաշվին գումար ունեն, սակայն ցանկանում են օգտվել վարկային արձակուրդից։ Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մարման հերթական օրից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

IDBank-ը պատրաստ է ընդառաջ գնալ նաև այն հաճախորդներին, ովքեր ունեն բավարար եկամուտներ և չեն խախտի վարկի մարման իրենց ժամանակացույցը․ նրանց համար մշակվում են խրախուսանքի մեխանիզմներ։

Հաճախորդները կարող են կատարել վճարումները հեռավար տարբերակով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների (ցանկին ծանոթացեք այստեղ) միջոցով՝ օգտվելով նաև 200-ից ավելի բանկային և ոչ բանկային ծառայություններից։ Վճարեք առանց Ձեր առողջությունը վտանգելու։

Վարկային արձակուրդի երկրորդ փուլի վերաբերյալ հարցեր կամ անհամաձայնություն ունենալու դեպքում, խնդրում ենք դրանք ուղղել էլ․ փոստով՝  [email protected] հասցեով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում