Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Բանակցությունների սեղանին կարող է դրվել «վերադարձ 2018 թվականի գնին» տարբերակը՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր:

Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բանակցությունները շատ բարդ են լինելու, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը էներգետիկ առումով այլընտրանք չունի ռուսական «Գազպրոմ»-ին, քանի որ 2013 թվականին կնքվեց հայտնի ստրկացուցիչ պայմանագիրը, որով մինչև 2043 թվականը Հայաստանը պետք է գազ գնի միայն «Գազպրոմ»-ից, և առանց «Գազպրոմ»-ի հավանության չի կարող այլ երկրից գազ գնել։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ մեր էներգետիկ համակարգի մեծ մասը՝ ենթակառուցվածքները պատկանում են «Գազպրոմ»-ին, ապա այդ բանակցություններում, ըստ Վարդանյանի, ցավոք սրտի, Հայաստանը մանևրելու մեծ տեղ չունի։ «Բանակցությունները իրոք բարդ են լինելու։ Ի տարբերություն Վրաստանի, որը, ունենալով դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգ, ընտրության հնարավորություն, ադրբեջանական «Սոկար» ընկերության հետ բանակցություններում մշտապես կարողանում է լավ մանևրել և հասնել իր ուզածին։ Վրաստանը նախկինում ադրբեջանական «Սոկար»-ին շանտաժ էր անում, որ կարող է Իրանից Հայաստանի տարածքով գազ գնել, կարող է Ռուսաստանից գնել։ Դա իր արդյունքը տալիս էր։ Բայց մենք չունենք նման հնարավորություն և պետք է ապավինենք միայն ռուսական կողմի բարի կամքին։ Մենք ճնշման լծակներ չունենք»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում դրական սպասում կա, որ վերանայումներ կլինեն։

«Եթե կառավարությունը որոշել է գնալ բանակցությունների, ապա դա նշանակում է, որ հույս կա։ Հենց այնպես նման քայլ չէր ձեռնարկվի։ Պետք է հուսալ և սպասել, որ արդյունքները կարող են դրական լինել»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին բանակցությունների սեղանին դրված է «վերադարձ 2018 թվականի գնին» տարբերակը, այսինքն՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց։ «Իմ խորին համոզմամբ, սա ոչ այնքան նպատակահարմար գին է, քանի որ միջազգային կոնյունկտուրան այնպես է ձևավորվել, որ մենք իրականում կարող ենք բանակցել գազի գինը էլ ավելի իջեցնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ նույն Եվրոպային Ռուսաստանը գազ վաճառում է 90-100 դոլար գնով՝ բավականին լուրջ զեղչեր կիրառելով մի շարք ներկրողների համար, այդ թվում նաև որոշ հետխորհրդային երկրների համար։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ պետք է օգտվել արտաքին շուկաներում տեղի ունեցող վայրիվերումներից և փորձել դա օգտագործել ի շահ մեզ»,- ասաց Դավթյանը։

Մեր դիտարկմանը, ամեն դեպքում բանակցությունների սեղանին Հայաստանը կարո՞ղ է կոնկրետ թիվ դնել, թե՞ դա մեծապես կախված է Ռուսաստանից և Ռուսաստանի որոշելիքն է՝ ինչքան նվազեցնել գինը, քանի որ Հայաստանը որևէ ճնշման լծակ չունի։ Փորձագետի խոսքերով՝ պետք չէ այս հարցում որևէ ճնշում գործադրել, այլ պետք է պարզապես առաջ քաշել հստակ շուկայական, տնտեսական փաստարկներ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այդ բանակցությունների արդյունքում հասնել որևէ ռեալ արդյունքի։ «Ավանդաբար, Հայաստանում գազի գնագոյացումը դիտարկվել է զուտ որպես քաղաքական գործընթաց և դա ունի իր հստակ և օբյեկտիվ նախադրյալները։ Բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստորեն մենք էապես կարող ենք նվազեցնել այդ քաղաքական բաղադրիչը, որովհետև եթե նախկինում համաշխարհային շուկայում գազի գինը բավականին բարձր էր, և Հայաստանը շարունակում էր Ռուսաստանից շուկայականից ցածր գնով գազ գնել, ապա այսօր ստեղծվել է մի իրավիճակ, համաշխարհային տնտեսական կոնյունկտուրան մեզ հուշում է, որ այն գինը, որով մենք ձեռք ենք բերում սահմանին, շուկայականից էականորեն բարձր է։

Ըստ այդմ, այսօր մենք պետք է վերաֆորմատավորենք մեր պատկերացումները գազային քաղաքականությանը և այն ուղղորդենք բացառապես տնտեսական տրամաբանությամբ՝ մի կողմ դնելով քաղաքական բաղադրիչը։ Սա բխում է Հայաստանի ազգային էներգետիկ շահից»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սահմանին գազի գնի վերանայումից հետո պետք է անցնել նաև սպառողին հասնող գազի գնին։ Սակայն քանի դեռ սահմանին գազի գինը չի վերանայվել, չպետք է ակնկալել, որ սպառողի համար գազի գինը կարող է վերանայվել։ Իսկ եթե որևէ վերանայում էլ լինի սպառողի համար, ապա բացառապես միայն գնի բարձրացման ուղղությամբ։ «Այն մոդելը, որով այսօր կառավարվում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, և քանի դեռ սահմանին առկա է այն գինը, որը որ ունենք հիմա, երկրի ներսում որևէ լուրջ, սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց Վահե Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում