Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Կորոնավիրուսով հիվանդանալը դատավճիռ չէ, այնպես չլինի, որ մեր հասարակությանը երկու մասի բաժանենք, թե ում է բախտ վիճակվել կամ հակառակը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա կարծիքով` պետք է հնարավորություն լինի այդ հիվանդությունը հայտնաբերելու համար. «Այնպես չլինի, որ մենք չզբաղվենք սրտի կամ այլ հիվանդությամբ և ասենք, թե մարդը մահացել է կորոնավիրուսից: Ես խնդրում եմ չկորցնել այս վերջին հնարավորությունը` պարզելու, թե ինչից է մահացել մարդը»:
Մանրամասները՝ տեսանյութում: