Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ես Ազգային ժողով գալով ավելի մեծ վտանգի եմ ենթարկվում, եթե ինչ-որ մեկը վարակված լինի կորոնավիրուսով, քան այն հեռախոսազանգերով և կարճ հաղորդագրություններով, որ ես օրվա ընթացքում կատարում եմ, որովհետև ես այդ մարդկանց ոչ տեսնում եմ, ոչ էլ հանդիպում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նրա խոսքով` մարդիկ հանդիպելու համար ավելի շատ օգտագործում են սոցցանցերը, քան հեռախոսները. «Արդյոք նպատակը արդարացնո՞ւմ է միջոցները»:
Մանրամասները՝ տեսանյութում: