Իսպանիայում անցած օրվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսից մահացության թիվն ավելացել է հասնելով 800-ի, հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 6528 մարդ, որից 838-ը մահացել են 24 ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ, մեկ օրում հաստատվել է վարակի 6549 նոր դեպք, ընդհանուր առմամբ, Իսպանիայում հոսպիտալացվել է 43.397 մարդ: