Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Գիտնական: Իտալիայի Կառավարությանը կորոնա վիրուսի պայմաններում չի փակի վեյփերի վաճառակետերը

Աղբյուրը՝ filtermag.org

Չինաստանից հետո կորոնա վիրուսի (COVID-19) վարակը ծանրագույն իրավիճակ է ստեղծել Իտալիայում: Առաջին դեպքերն ի հայտ են եկել Լոմբարդիա շրջանում և այնուհետև տարածվել ամբողջ երկրում: Իտալիայի առողջապահական համակարգը հսկայական ծանրաբեռնվածության տակ է բուժման կարիք ունեցող մարդկանց հսկայական թվի պատճառով:

Իրավիճակն ինչ-որ կերպ թեթևացնելու նպատակով Կառավարությունը մի շարք քայլերի է դիմել՝ հանրային հավաքույթների արգելք, դպրոցների փակում, առևտրային ձեռնարկությունների մեծ մասի փակում՝ ներառյալ բարերն ու ռեստորանները: Վեյփերի վաճառքով զբաղվող խանութներն ի սկզբանե ներառված էին այդ ցանկում, սակայն այժմ բացառությունների մեջ են:

Բժիշկ Ռիկարդո Պոլոսան աշխարհահռչակ գիտնական է և վեյփինգի ու ծխախոտի վնասի նվազեցման ոլորտում հայտնի հետազոտող: Նա հանդիսանում է Կատանիայում գտնվող Վնասի Նվազեցումն Արագացնելու Կենտրոնի (CoEHAR) հիմնադիրը: Պոլոսան տասնյակ ուսումնասիրություններ է հրապարակել վեյփինգի վերաբերյալ: Բժիշկ Պոլոսան իր կարծիքն ունի ստեղծված իրավիճակի և ծխի ու վեյփի ազդեցության մասին:  Ինչպես նշում է Ռիկարդո Պոլոսան, Իտալիայում կա վեյփի շուրջ 1 մլն օգտատեր, և մոտ 16 մլն ծխող:

  • Իտալիայի Կառավարությունը փակել է ձեռնարկությունների մեծ մասը՝ ներառյալ վեյփի վաճառքով զբաղվող խանութները: Ինչպե՞ս հնարավոր դարձավ փոփոխել այդ որոշումը:

– Մարտի 11-ին Վարչապետ Կոնտին հայտարարեց առևտրային գործունեության ամբողջական դադարեցում, միակ բացառություն են հանդիսանում դեղատները, սուպերմարկետները, լրատվական գործակալություններն ու թութունի մշակմամբ և առևտրով զբաղվող կազմակերպությունները: Հաջորդ առավոտյան ես մի շարք պնդումներ ներկայացրեցի, քանի որ կարծում եմ, որ շատ սխալ է թույլատրել ծխախոտային խանութների գործունեությունը, սակայն փակել վեյփերի վաճառակետերը: Պատճառն այն է, որ այս խիստ սթրեսային պայմաններում մարդիկ տանն ավելի շատ են ծխելու, և բնականաբար իրենց շրջապատին՝ մասնավորապես՝ երեխաներին, ենթարկելու են ծխախոտի ծխի ազդեցության ռիսկին: Ավելին, Իտալիայում ապրող հարյուր հազարավոր վեյփերներ COVID-19–ի վարակի պատճառով ստիպված են լինելու կրկին անցնել սիգարետի, որպեսզի կարողանան ապահովել նիկոտինի պահանջարկը: Իմ կարծիքով այս ամենը հասարակական առողջապահության տեսանկյունից շատ վտանգավոր է: Հենց այս ամենն եմ ես ներկայացրել Կառավարոթյանը:

Ես զանգահարեցի Էլեկտրոնային Սիգարետի Ազգային Ասոցիացիա (ANAFE) որը երկրում էլեկտրոնային սիգարետ և էլ. հեղուկներ արտադրող ընկերությունների ամենակարևոր կազմակերպությունն է: Կազմակերպությունն ունի քաղաքական կապեր և հենց այդ կապերի միջոցով էլ հնարավոր դարձավ բարձրաձայնել այս խնդիրները: Միաժամանակ, շատ վեյփերներ, ովքեր ունեն շնչառական խնդիրներ, վեյփ օգտագործելու արդյունքում նկատել են իրեց շմչուղիների վիճակի դրական փոփոխություններ, ինչը նշանակում է, որ վեյփ չօգտագործելու դեպքում հնարավոր է սուր շնչառական հիվանդությունների աճ, ինչը տվյալ իրավիճակում կարող է ճակատագրական լինել:

Ի՞նչ տեղի ունեցավ հետո

– Մարտի 13-ին Առողջապահության նախարարությունն ու Վարչապետը պարզաբանեցին իրավիճակն ու տեղեկացրեցին, որ ծխախոտի վաճառակետերից զատ գրծելու են նաև վեյփերի վաճառակետերը: Շատ ուրախ էի տեսնել, որ Կառավարությունն ընկալեց իրավիճակն ու համաձայնեց աջակցել: Սա նշանակում է, որ Կառավարությունն իսկապես գիտակցում է վեյփինգի կարևորությունը, և չկան որևէ գաղափարական խնդիրներ:

Դուք միա՞կն էիք, ով բարձրացրեց այս խնդիրը:

–  Չեմ կարծում, որ շատ իշխանություն ունեմ, բայց շատ մարդիկ լսում են ինձ, քանի որ ես փորձում եմ օբյեկտիվ լինել իմ գնահատականներում: Մենք մեր երկրում լավ օրինակ են ցույց տվել ամբողջ աշխարհին, որ նույնիսկ եթե մեր Կառավարությունը միանշանակ վերաբերմունք չունի վեյփերի նկատմամբ, այն միևնույնն է շատ դրական վերաբերմունք է ցուցաբերել ստեղծված իրավիճակում՝ ճանաչելով վեյփինգի կարևորությունը և դրա քիչ վնասակար լինելը:

Կարծիք կա, որ COVID 19-ով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է ծխելու կամ վեյփ օգտագործելու դեպքում

– Այդ մասին վկայություն չկա: Սա ուղղակի մի նոր խաղ է՝ խուճապ առաջացնելու համար:

Դուք ուսումնասիրություններ եք իրականացրել, որոնք վկայում են այն մասին, որ վեյփինգի անցնելու դեպքում տեղի է ունենում վնասի նվազում

– Մենք մի շարք ուսումնասիրություններ ենք իրականացրել ասթմայի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) անդ բարձր ճնշում ունեցող մադկանց հետ և պարզել ենք, որ կա կայուն առաջխաղացում:

Առողջ ծխողների դեպքում բարելավումներ ապացուցելն ավելի դժվար է, քանի որ դա կարող է տասնամյակներ խլել: Ուզում եմ ասել, որ սա շատ լավ տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն ծխելու պատճառով առաջացած հիվանդություններ: Նրանք հենց կարող են զգալ փոփոխությունների դրական ազդեցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում