Կիպրոսը կարող է դիմել միջազգային կազմակերպություններին՝ ֆինանսական օգնություն ցույց տալու համար: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կենտրոնական բանկի նախագահ Ատանասիոս Օրֆանիդիսը: Տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև զորանոցի պայթյունը, որը մոտեցրել է հունական սցենարին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Վերլուծաբաններն ասում են, որ Կիպրոսի կառավարությունը ստիպված կլինի ծախսել 1 մլրդ դոլար՝ էներգամատակարարման համակարգի վերականգնման համար: Օրֆանիդիսը երկրի տնտեսությունը կրիտիկական է համարել և այն համեմատել 1974 թ.-ի ճգնաժամային տարվա հետ:
Այսպիսով, հիմնականում տուրիզմի հաշվին ապրող պետությունը կարող է դառնալ հերթականը Եվրամիությունում, ով լրջագույն խնդիրներ ունի տնտեսության մեջ, և անհրաժեշտ է ֆինանսական լուրջ աջակցություն:








































