Հնդկաստանում, կորոնավիրուսի հետ կապված, համընդհանուր երեքշաբաթյա կարանտին կսահմանվի: Այս մասին ազգին ուղղված ուղերձում հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է Associated Press-ը:
Կարանտինը կսկսվի մարտի 25-ի կեսգիշերից և կտևի 21 օր: Այս ժամանակահատվածում երկրի բնակիչներին արգելվելու է լքել իրենց տները: «Հնդկաստանը և յուրաքանչյուր հնդիկի փրկելու համար կգործի տնից դուրս գալու լիակատար արգելք»,- ասել է Մոդին:
Հնդկաստանում ապրում է ավելի քան 1.3 միլիարդ մարդ: Այս երկրում մտցվող կարանտինը կլինի ամենամասշտաբայինն աշխարհում, նշում է Associated Press-ը: