Այսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով պանդեմիային, հայտարարեց. «Կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները և գործարար համայնքը զգան, որ իրենք մենակ չեն, որ պետությունը իր ունեցած ռեսուրսների չափով կանգնելու է նրանց կողքին»:
Նրա խոսքով` այնտեղ, որտեղ պարետատն հրահանգով դադարեցվում են աշխատանքները, պետք է հայտարարվի հարկային արձակուրդ. «Պետությունը պետք է նեցուկ լինի այդ ոլորտներում աշխատող քաղաքացիներին և առնվազն նվազագույն աշխատավարձի չափով պետք է փոխհատուցում տրամադրի»:
Մանրամասները՝ տեսանյութում: