Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրություննեը, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Կիրակի օրն անցկացված ընտրություններում առաջատար է Ասլան Բժանիան:
«Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական եւ իրավական շրջանակները, որոնցում կայացել են ընտրությունները»,- գրված է հայտարարության մեջ:
Նաեւ ընդգծվում է, որ ԵՄ-ն «պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»:
Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցել է 80 հազար ընտրող: Ընտրություններին Բժանիայից բացի մասնակցել են եւս երկու թեկնածուներ՝ ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան: Նախագահի հետ միաժամանակ ընտրվել է նաեւ երկրի փոխնախագահը: